Հունվարի 13-ին Մարդու իրավունքնորի եվրոպական դատարանի կողմից հրապարակվել է Արսեն Արծրունին ընդդեմ Հայաստան գործով որոշումը: Եվրոպական դատարանն Արսեն Արծրունու գանգատը համարել է անընդունելի՝ ընդունալիության ratione materiae չափանիշին չհամապատասխանելու պատճառով: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
Գանգատը վերաբերում էր ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածով և 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների ենթադրյալ խախտումներին՝ կապված վերջինիս վերաբերյալ դեռևս 1996 թվականին կայացված դատավճռով հաստատված մեղադրանքների և ներպետական քրեական օրենսդրության փոփոխությունների համապատասխանության հարցին:
ՀՀ կառավարությունն իր առարկություններում նշել էր, որ գործի փաստական հանգամանքների շրջանակներում դիմումատուի վերը նշված իրավունքների խախտման հարց չի կարող բարձրանալ, քանի որ օրենսդրական փոփոխությունները որևէ կերպ չեն վատթարացրել դիմումատուի վիճակը:
Եվրոպական դատարանն իր որոշմամբ անդրադառնալով դիմումատուի մեղադրանքի որակման և ներպետական օրենսդրության փոփոխության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշմանը՝ գտել է, որ նկատի ունենալով գործի փաստական հանգամանքները՝ գանգատը դուրս է Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակներից և այն հայտարարել է անընդունելի՝ համաձայն Եվրոպական կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44