Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ պատասխան է տվել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իսհան Շեների «Ղազախստանի օկուպացիայի մասին» խոսքերին: Այս մասին հայտնում է ru.euronews.com-ը: Զախարովան նշել է, որ մարդիկ, ովքեր այդպես են մտածում, չեն հարգում Ղազախստանի հանրապետության ինքնիշխանությունը և չեն գիտակցում այդ պետության անկախությունը։
«Իսհան Շեները Ղազախստանի Հանրապետությունը բնութագրում է որպես երկիր, որը նախ, ինչպես ինքն է ասել, ազատվել է «խորհրդային ճնշումից», իսկ այժմ «որոշ ուժեր, իբր, կրկին սպառնում են նրան անիմաստ լծի տակ դնել»,- Շեների մտքերը վերարտադրել է Զախարովան և նշել, որ թուրք պաշտոնյայի շուրթերից Ղազախստանի, թե՛ խորհրդային, թե՛ նորագույն պատմության նման մեկնաբանությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում: Միաժամանակ, դիվանագետը պարզաբանել է, որ Շեների հայտարարություններում Ռուսաստանի Դաշնության դեմ ուղիղ մեղադրանքներ չկան Ղազախստանի օկուպացիայի վերաբերյալ, սակայն հավելել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում ռուս-թուրքական բարեկամության ոգուն: Զախարովայի խոսքով՝ Ղազախստանի հետ կապված Ռուսաստանի գործողությունները հիմնված են Ղազախստանի ինքնիշխանության ըմբռնման վրա։ «Մեր երկիրը ելնում է նրանից, որ Ղազախստանն ինքնիշխան, անկախ պետություն է, նրան կարելի է օգնել, զարգացնել հարաբերությունները, աջակցել»,- ասել է նա։
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58