Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 48-ամյա Սիսակ Ք-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Երիցյանների» խանութի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Սիմա Բ-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների և տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Դավիթ Բարսեղյանի, Ալբերտ Թումանյանի հետ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: