Ղազախստանում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ջանքերը ողջ աշխարհին ցույց տվեցին սերտ դաշնակցային կապերը, կազմակերպության կարողություններն ու ներուժը։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանում իր առաքելությունն ավարտած խաղաղապահ զորախմբի հետ հանդիպմանը, փոխանցում է BelTA-ն։
«Դաշնակից երկրներից զորքերի տեղափոխումն ամենակարճ ժամկետում վերացրեց պետության կործանման վտանգը, իրավիճակի կայունացում եւ երկրում սահմանադրական կարգի վերականգնում ապահովեց,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։- Մեր ընդհանուր ջանքերը ոչ միայն սառեցրին դրսից վերահսկվող ահաբեկիչների եւ ծայրահեղականների եռանդը, այլեւ ամբողջ աշխարհին ցույց տվեցին սերտ դաշնակցային կապերը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենսունակությունն ու ներուժը»:
Երկրի ղեկավարը նշել է, որ Ղազախստանում իրականացված օպերացիան առաջին դեպքն է, երբ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը փաստացի ներգրավված են անդամ երկրներից մեկի անվտանգության, կայունության եւ ամբողջականության ապահովման գործում։ «Ձեր առաքելության հաջողությունը կարելի է այսպես կոչված գունավոր հեղափոխությունների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմի առաջացում համարել»,- ասել է նախագահը։
Ղազախստանում ՀԱՊԿ օպերացիան ազդանշան է բոլորին, ով թուր է սրում բելառուս-ռուսական սահմանի պարագծով, նշել է Բելառուսի նախագահը։
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58