Ամերիկայի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված է ոչ միայն երկկողմ հարաբերությունների համատեքստում, այլ նաև ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի կոնտեքստում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության՝ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած առաջին երկխոսությունը ողջունելու հանգամանքին։
«Իսկ Ամերիկայի տարածաշրջանային շահերն ասում են, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու պարագայում այստեղ աշխարհաքաղաքական նոր իրողություններ են ձևավորվելու, և այս մոտեցումն ԱՄՆ-ում գոյություն ունի 1991 թվականից սկսած և բոլոր վարչակազմերի համար առաջնահերթություն է եղել»,-նշեց նա:
Սարգսյանի դիտարկմամբ՝ դրանով պայմանավորված՝ որքան հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, այդքան Հայաստանին հնարավորություն է ընձեռնվում ավելի անկախ լինել Մոսկվայից, Թուրքիայի տարածքով ելք ունենալ դեպի Եվրոպա և Սև ծով։
«Երկրորոդ, եթե հաշվի առնենք, որ ամերիկյան հեղինակավոր «Բլումբերգ» գործակալությունը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպման ժամանակ Էրդողնաին կոչ է արել կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, որից հետո Թուրքիայի նախագահի կողմից քայլ արվեց, պատկերն առավել պարզ է դառնում»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության՝ ԱՄՆ-ը ջերմորեն ողջունում է հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44