ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարություններին։
«Ի արձագանք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառմանը և հեղինակի նկատմամբ հարգանքով, Սերժ Սարգսյանի ևՀանրապետականի մասով հայտնում եմ հետևյալը. 1. Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում իշխանության, այդ թվում՝ ՀՀԿ վերջին համագումարին իր ելույթում։ Այս համատեքստում«իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է, հատկապես՝ ոչ հեռավոր անցյալում նմանատիպ փորձ ունեցող անձի կողմից։ 2. Նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը բազմիցս են ապացուցել իրենց համար պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում առիթներ է ունեցել համոզվելու նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ 3. Խնդրի հանգուցալուծումը թողնելով «բացառապես հակամարտող կողմերի եւ մտավորականության» վրա՝ առաջին նախագահը սեփական անձի դերակատարման հանդեպ ավելորդ և անհարկի համեստություն է անում»,- գրել է Արմեն Աշոտյանը։ Նշենք, որ այսօր ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur-ի հարցին ի պատասխանել ասել էր. «1.Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը: 2.Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: 3.Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են: 4.Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է: 5.Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը»։
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02