ARM | RUS |

Հայաստանին ներկայացվող պայմանների մասին «Թալեաթ փաշա» կոմիտեի հայտարարությունն արտահայտում է Թուրքիայի նկրտումները․ բոլոր այդ պայմանները կդնեն բանակցային սեղանին. Ռուբեն Սաֆրաստյան

16.01.22 | 21:52

ՌԴ-ում հայկական և թուրքական բանագնացների հանդիպման օրակարգը, ենթադրում եմ` պետք է լիներ հետագա հանդիպումների օրակարգը որոշելու հարցերի շուրջ։ Այն, որ հանդիպումից հետո հայկական և թուրքական կողմից եղան գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ, այդ մասով երկու եզրակացություն կարող ենք անել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով, երկու օր առաջ ՌԴ արտգործնախարարության ընդունելության տանը Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը, ասաց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

«Առաջինը` այդ հայտարարությունները համաձայնեցված են եղել երկու կողմերի միջև և քանի որ համաձայնեցված են եղել և համարյա նույնաբովանդակ հայտարարություններ են եղել, նշանակում է, որ երկու կողմերն էլ ցանկություն ունեն բանակցությունները շարունակելու։ Մյուս եզրակացությունն այն է, որ թուրքական կողմի հայտարարության մեջ նույնպես օգտագործվում էր «առանց նախապայմանների» արտահայտությունը, դա նշանակում է, որ թուրքական կողմը շահագրգռված է, որ բանակցությունները շարունակվեն։ Եթե այդ հայտարարության մեջ խոսվեր նախապայմանների մասին, հայկական կողմը կհրաժարվեր բանակցությունները շարունակելուց, այդ պատճառով օգտագործել են, որպեսզի բանակցությունները չընդհատվող, քանի որ Թուրքիան դրանում շահագրգռված է»,- ասում է նա։

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Թուրքիայի շահագրգռվածությունը առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան վերջին շրջանում և հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո իր դիրքերը տարածաշրջանում ցանկանում է ավելի մեծացնել։

«Թուրքիան ցանկանում է ցույց տալ, որ ինքը Հարավային Կովկասում կարևոր խաղացող է։ Դրա ապացույցն են «3+3» ձևաչափը, որը հետո դարձավ «2+3», հիմա էլ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց նախաձեռնությունը։ Թուրքիան օգտագործում է այսպիսի հնարքներ ցույց տալու համար, որ տարածաշրջանում սկսում է խաղալ ավելի կարևոր դեր»,– բացատրեց նա։

Հարցին`աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախման հնարավորություն կարո՞ղ է լինել այս հարաբերությունների կարգավորման գործընթացում և ո՞ր ուժերը կարող են դառնալ այս հարաբերությունների կարգավորման հովանավորներ, Սաֆրաստյանը պատասխանեց.

«Մինչ այժմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երեք փորձ է եղել։ Վերջին երկու փորձերը տեղի են ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Ես կարծում եմ, որ սա չորրորդ փորձն է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս չորրորդ ռաունդում այն, որ Թուրքիան հանդես է գալիս նախաձեռնությամբ և հետևողականությամբ, պայմանավորված է աշխարհաքաղաքական նոր նկրտումներով, որ վերջին շրջանում Թուրքիան դրսևորում է։ Տեսնում ենք, որ աշխարհի արևելյան և արևմտյան ուժային կենտրոնները դրական են մոտենում այս գործընթացին։ ԱՄՆ-ն ողջունեց, ՌԴ-ն առաջարկեց նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Հիշում ենք, որ նաև Հայաստանն էր դիմել Ռուսաստանին, որ միջնորդի դեր ստանձնի։ Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս չորրորդ փորձը կընթանա առանց միջնորդի»,– ասաց նա։

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիան շահագրգռված չէ, որ որևէ միջնորդ լինի։ «Հայաստանը և Թուրքիան տարբեր աշխարհաքաղաքական քաշ ունեն, ես գտնում եմ, որ մենք Թուրքիայի հետ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով շփվելիս պետք է ունենանք մեկ ռազմավարական դաշնակից, դա պետք է լինի մեր քաղաքականության հիմքում, որովհետև մենք Թուրքիայի հետ որպես հավասարը հավասարի հետ չենք կարող շփվել, մեր աշխարհաքաղաքական պոտենցիալով չենք կարող հավասարվել։ Մի հանգամանք ևս կա, որը շատ կարևոր է։ Թուրքական վերնախավը, ինչ քաղաքական ուժ էլ, որ լինի, Հայաստանին չի դիտարկում որպես իրեն հավասար պետություն։ Նրանք Հայաստանին մոտենում են որպես մի պետության, որը պետք է ենթարկվի Թուրքիային։ Այս պայմաններում պետք է ունենալ ռազմավարական դաշնակից, որը մեր շահերը մեզ հետ միասին կպաշտպանի։ Տվյալ դեպքում մեր դաշնակիցը Ռուսաստանն է։ Ես կարծում եմ, սակայն, որ Թուրքիան չի համաձայնի, որ Ռուսաստանը լինի միջնորդ։ Նա կփորձի Հայաստանի հետ այս բանակցային գործընթացը, որը երկարատև կլինի, առանց միջնորդի իրականացնել»,– նշեց նա։

Հարցին` որքանով է հավանական, որ բանակցությունների ընթացքում Թուրքիան Հայաստանի առաջ նախապայմաններ դնի, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բանակցություններից առաջ եղավ Թուրքիայի միլիմեջլիսի նախկին փոխխոսնակի հայտարարությունը, որտեղ նշված էին չորս պայմաններ, որոնք Հայաստանը պետք է կատարի, Սաֆրաստյանը պատասխանեց.

«Այդ հայտարարությունը «Թալեաթ փաշա» կոմիտեի հայտարարությունն էր, որի ղեկավարը Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխխոսնակն է, այդ կոմիտեի մեջ մտնում են նաև մի քանի նախկին նախարարներ և այլն։ Դա, իհարկե, պաշտոնական տեսակետ չէ, բայց պատահական չէ, որ այդ տեսակետը հնչեց բանակցություններից մի քանի օր առաջ։ Սա ներկայացնում է թուրքական վերնախավի մոտեցումները Հայաստանի հետ հարաբերությունների բնագավառում։ Ակնհայտ է, որ նրանք բոլոր խնդիրները, որը կար կոմիտեի հայտարարության մեջ, կդնեն բանակցային սեղանին։ Ի՞նչ կարող ենք մենք դրանք հակադրել։ Երբ համեմատում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձը մյուսների հետ, ապա կարող ենք հետևյալ եզրակացությունը անել։ Առաջին անգամ աշխարհի երեք կարևոր երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, որոնք ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ են և Մինսկի խմբի համանախագահողներ, ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, այն բոլոր երեք փորձերի ժամանակ այդպես չի եղել, որ երեքը միասին ճանաչած լինեն։ Կարծում եմ՝ սա կարեւոր հանգամանք է, մեր դիվանագիտությունը պետք է դա կարողանա օգտագործել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ «Թալեաթ փաշա» կազմակերպության հայտարարությունում Հայաստանին ներկայացվում էր 4 պայման․

1. Հայաստանը անմիջապես պետք է իրականացնի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները,

2. Հայաստանը պետք է հարգի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հայտնի դրա մասին,

3. Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց Ցեղասպանության պահանջներից,

4. Վերջ դնի Թուրքայի դեմ թշնամանքից և ապամոնտաժի Շիրակի մարզում տեղադրված թուրք ազգին նվաստացնող Սողոմոն Թեհլերյանի արձանը)։

Դիտարկմանը` տարածաշրջանային իրադարձությունների, մասնավորապես Ղրիմում իրադարձությունների սրացումը կարո՞ղ է խափանել այս բանակցային գործընթացը, Սաֆրաստյանը ընդգծեց.

«Չեմ կարծում, որ անմիջական ազդեցություն ունենան, բայց կարող են միջնորդված ազդեցություն ունենալ։ Եթե իրադարձությունները բացասական ուղղությամբ զարգանան Ղրիմի և Ուկրաինայի հետ կապված, որովհետև Ռուսաստանը և Թուրքիան հանդես կգան արդեն որպես բացահայտ հակառակորդներ, ապա ռուս-թուրքական հարաբերությունները կսրվեն։ Չեմ կարծում, որ դա ուղղակիորեն ազդի հայ-թուրքական բանակցային գործընթացի վրա»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանում Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպման ժամանակ հայկական պատվիրակության մեքենայի վրա հայկական դրոշների բացակայությանը, Սաֆրաստյանը սա համարեց որպես անփութության հետևանք՝ նշելով, որ հիմքեր և նախադրյալները չկան կարծելու, որ դա միտումնավոր է արված։


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի...

16:28

Սուրբ Տաճարը Վեհափառի նվիրական ջանքերով այսօր կանգնած է վայելուչ տեսքով՝ ամուր ու անխորտակելի հիմքերի վրա. Տեր Մարտիրոս

Սուրբ Տաճարը Վեհափառի նվիրական ջանքերով այսօր կանգնած է վայելուչ տեսքով՝ ամուր ու անխորտակելի...

16:06

Բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ» ավտոցիստեռնը

Բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ»...

15:44

Միքայել Սրբազանի գործն ուղարկվել է դատարան

Միքայել Սրբազանի գործն ուղարկվել է դատարան

15:18

Օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում

Օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին...

13:38

«Porsche»-ն բախվել է կայանված «Toyota»-ին․ վերջինի վարորդը, ով այդ պահին բեռնախցիկում իրեր դասավորելիս է եղել, տեղում մահացել է

«Porsche»-ն բախվել է կայանված «Toyota»-ին․ վերջինի վարորդը, ով այդ պահին բեռնախցիկում իրեր...

13:27

Լաշա Տալախաձեն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Լուսանկարներ

Լաշա Տալախաձեն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․...

13:04

18 Երևանում և 8 մարզում լույս չի լինի

18 Երևանում և 8 մարզում լույս չի լինի

12:46

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Փաշինյանն ու Ալիևը ուրբաթ օրը Վաշինգտոնում հանդիպելու են․ պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանում

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Փաշինյանն ու Ալիևը ուրբաթ օրը Վաշինգտոնում հանդիպելու են․ պաշտոնական...

12:38

Մահացել է կինոռեժիսոր Էլդար Շենգելայան

Մահացել է կինոռեժիսոր Էլդար Շենգելայան

12:03

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի...

11:45

1922-ի այս օրը Հակոբ Մելքումյանը գնդակահարեց Հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից Էնվերին

1922-ի այս օրը Հակոբ Մելքումյանը գնդակահարեց Հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպողներից և...

11:18

Ջենիֆեր Լոպեսի մենահամերգին ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ. ԿԳՄՍՆ

Ջենիֆեր Լոպեսի մենահամերգին ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ....

10:49

Ավտոմեքենան հայտնվել էր ճահճում

Ավտոմեքենան հայտնվել էր ճահճում

10:28

Ադրբեջանը Կարմիր խաչի ներկայացուցչությունն է փակում, որևէ լուրջ դերակատարից արձագանք չկա. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը Կարմիր խաչի ներկայացուցչությունն է փակում, որևէ լուրջ դերակատարից արձագանք չկա. Տիգրան...

10:07

Այս պահին Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են.հյուրանոցներում տեղ չկա

Այս պահին Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են.հյուրանոցներում տեղ...

13:39

Ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն

Ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան...

13:19

Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի...

12:33

Երևանում «BMW»-ն մխրճվել է տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Երևանում «BMW»-ն մխրճվել է տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ, ապա բախվել երկաթե...

12:03

Հյուրընկալ Հայաստանն իր դռներն է բացել գերմանուհի երգչուհի Շևայի համար

Հյուրընկալ Հայաստանն իր դռներն է բացել գերմանուհի երգչուհի Շևայի...

00:00

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03