Անկասկած, Հայաստանում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ հերթական նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը՝ նշելով, թե այդ հարցն օրակարգում ընդգրկելով՝ նաև հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրել և քննարկել այսօր սահմանում տիրող իրավիճակը։ «44-օրյա պատերազմում կրած պարտությունից, անհաջողություններից հետո պարտությունների շարանը շարունակվում է, ու այն անմիջական անդրադարձ ունի այն իրավիճակին, որը տիրում է այս սահմաններում: Լսումներ անցկացնելով, քննարկելով՝ հնարավորություն ունեինք նշել բոլոր այն «կարմիր գծերը», որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին և Արցախին։ Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ մեկ օր սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք: Այո, մեր հարևանների, այսինքն՝ հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն, առաջին նախապայմանը դա է, որ ստեղծվեն համապատասխան խաղաղության պայմաններ, և այդ շրջանակներում իրականացվեն սահմանազատումն ու սահմանագծումը: Էլ չեմ ասում, որ ՀՀ սահմաններում տիրող իրավիճակն առանց մտածելու զորքերը պատերազմից հետո հետ քաշելու պայմաններն են»,-ասաց Օհանյանը։ Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ այդ միջոցառումները ժամանակավրեպ են և լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, մեծ քար կնետվի նաև իր իսկ պատմական տարածքում Արցախի ինքնորոշման հնարավորությունների վրա: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ հայտարարության նախագիծը նոր չէ, այն մեկ անգամ արդեն ԱԺ լիագումար նիստերի դահլիճում մերժվել է, ապա կրկին բերվել է: Քվեարկությամբ հայտարարարության նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ՝ ստանալով 33 կողմ, 64 դեմ ձայն:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55