Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, ում իշխանությունները փորձում են մեղադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու մեջ, պահանջում է որպես տուժող ներգրավել «վիրավորվածին»։ Այս մասին Ադիբեկյանն ասաց «Հայելի» ակումբում։ Ադիբեկյանն նշեց, որ մեղադրանքում գրված է, որ վիրավորանք է հասցվել Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս գործում բացակայում է։ «Այսինքն՝ պարզ չէ, թե ում է վիրավորանք հասցվել։ Իսկ գործն այնպիսին է, որ պետք է լինեն երկու կողմեր։ Իմ փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդել է Փաշինյանին որպես տուժող ներգրավելու համար, որպեսզի նա դատարանում ցուցմունք տա իմ ձայնագրության արդյունքում իր կրած տառապանքների մասին»,-ասաց Ադիբեկյանը։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ իր արձանագրությունը վերաբերում էր ողջ իշխանությանը, բայց միայն Փաշինյանն է վիրավորված։ «Շուրջ 2 տարի է՝ նրա ընկեր Ալիեւը առավոտից երեկո իր հասցեին տարբեր վիրավորանքներ է հնչեցնում՝ հարբեցողից մինչեւ ծաղրածու։ Եվ նա այդ ամենը կուլ էր տալիս: Իսկ իմ մեջբերումը նա ընկալում է որպես սարսափելի վիրավորանք եւ քրեական գործի հիմք։ Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար անհամբեր սպասում ենք դատավարությանը, թեեւ մտավախություն կա, որ գործը դատարան չի հասնի, քանի որ չեն համարձակվի ներգրավել Նիկոլ Փաշինյանին։ Եվ ես շատ կտխրեմ, քանի որ ցանկանում եմ, որ այս գործը քննվի դատարանում եւ մենք դատարանի վճիռ ստանանք»,- ասաց Ադիբեկյանը։
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02