Գերմանիայում կորոնավիրուսի դեմ չպատվաստված բուժպրակտիկայի անձնակազմին աշխատանքից ազատում է սպառնում։ 2022 թվականի մարտի կեսերից մասնավոր բուժպրակտիկայի աշխատակիցները, ինչպես նաեւ հիվանդներին եւ հաշմանդամներին խնամող մարդիկ, ովքեր չունեն SARS-CoV-2-ի դեմ պատվաստման վկայական կամ COVID-19-ով վերջերս վարակված լինելու վկայական, կբախվեն խիստ հետեւանքներ՝ ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատում։ Այս մասին ասվում է Redaktionsnetzwerk Deutschland խմբի հրապարակման մեջ, փոխանցում է DW-ը։ Մինչեւ մարտի 15-ը պետք է ներկայացնել պատվաստման կամ ապաքինման մասին վկայական։ Եթե աշխատակիցները հրաժարվեն դա անել, Առողջապահության դեպարտամենտը կարող է արգելել նրանց մուտք գործել կամ աշխատել պրակտիկայում։ «Նման դեպքում, որպես կանոն, աշխատողը զրկվում է աշխատավարձ ստանալու իրավունքից»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Եթե աշխատողը երկար ժամանակ հրաժարվում է պատվաստման փաստաթուղթ կամ վարակի վկայական տրամադրել, կարող է աշխատանքից ազատման հարց առաջանալ, զգուշացնում է ասոցիացիան։ Դատելով կայքի տեղեկություններից՝ նման միջոցը կտարածվի ոչ միայն բժշկական անձնակազմի, այլ նաեւ բժշկական պրակտիկայի մյուս բոլոր աշխատակիցների վրա, ինչպիսիք են հավաքարարները, խոհանոցի աշխատողները, մատակարարները եւ տրանսպորտի անձնակազմը: Նշվում է, որ մասնավոր բժշկական պրակտիկաների սեփականատերերը պետք է տեղեկացնեն առողջապահության բաժին, եթե իրենց աշխատակիցները չեն տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը: «Եթե համապատասխան ժամկետը լրանալուց հետո փաստաթղթերը դեռ չտրամադրվեն, ապա պետք է սպասել մինչեւ 2500 եվրո տուգանք»,-տեղեկացնում է ընտանեկան բժիշկների արհմիությունը։ Ավելի վաղ՝ հունվարի 16-ին, Der Spiegel շաբաթաթերթը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Գերմանիայի զինված ուժերից (Բունդեսվեր) հեռացվելու սպառնալիք կա տասնյակ զինվորների համար, ովքեր հրաժարվում են պատվաստվել COVID-19-ի դեմ։ Վկայակոչելով աղբյուրները՝ թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության ներքին ցուցակի համաձայն՝ ներկայումս 50-ից 60 դատավարություն է ընթանում զինվորականների նկատմամբ, ովքեր կտրականապես հրաժարվել են պատվաստվել COVID-19-ի դեմ՝ չնայած այսպես կոչված անհրաժեշտ բուժում անցնելու մասին պարտավորությանը (Duldungspflicht)»: 2021 թվականի նոյեմբերի վերջից ի վեր Բունդեսվերի 180 000 զինվորների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելը համարվում է հրամանին չենթարկվել, բացատրում է Der Spiegel-ը։ Նախ, սա ենթադրում էր կարգապահական տույժ, ապա, ի վերջո, կարող է հանգեցնել բանակից ազատման։
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44