Երեքշաբթի օրը մեր մոլորակի կողքով կանցնի հսկա աստերոիդ, որն ավելի մեծ է, քան Երկրի վրա ցանկացած շենք: 7482 (1994 PC1) անվանումը ստացած աստերոիդն ունի ավելի քան մեկ կիլոմետր լայնություն եւ 1052 մ բարձրություն: Նրա չափերը նշանակում են, որ այն ավելի մեծ է, քան Դուբայի Բուրջ Խալիֆան, որն ունի 830 մ բարձրություն եւ աշխարհի ամենաբարձր շենքն է: Բայց աստերոիդը վտանգ չի ներկայացնում Երկրի համար եւ մոտենալու պահին մոլորակից Լուսին տարածությունից հինգ անգամից ավելի հեռավորություն կանցնի։ Ռոբերտ Մաքնոթը (7482) 1994 PC1 աստերոիդը հայտնաբերել է Ավստրալիայի Սայդինգ Սփրինգ աստղադիտարանում՝ 1994 թվականի օգոստոսի 9-ին։ «Մերձերկրյա 1994 PC1 աստերոիդը (~1 կմ լայնությամբ) շատ լավ հայտնի է եւ տասնամյակներ շարունակ ուսումնասիրվել է #PlanetaryDefense-ի մեր փորձագետների կողմից: Վստահ եղեք, 1994 PC1-ը հաջորդ երեքշաբթի, հունվարի 18-ին, 1,2 միլիոն մղոն հեռավորությամբ բարեհաջող կանցնի մեր մոլորակի կողքով»,- հաղորդում է NASA Asteroid Watch-ը: Գործակալության Մոլորակային պաշտպանության համակարգող գրասենյակը վերահսկում է երկինքը՝ Երկրի մոտ գտնվող օբյեկտները գտնելու եւ դրանց հետեւելու համար: NASA-ն նաեւ ուղիներ է փնտրում պոտենցիալ վտանգավոր աստերոիդներին որսալու համար: Առաքելությունը կոչված է ապացուցելու, որ տիեզերանավը կարող է ինքնուրույն նավարկվել դեպի թիրախ աստերոիդ եւ դիտավորյալ բախվել դրա հետ՝ շեղելով նրան ուղուց:
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03