Վյուրցբուրգի համալսարանի (Գերմանիա) գիտնականները ուշադրություն են դարձրել ֆիզիկական ակտիվության եւ կրեատիվ մտածողության միջեւ կապին։ Ինչպես գրում է Psychological Research պարբերականը, ազատ շարժումը դրականորեն է ազդում ստեղծագործաբար մտածելու կարողության վրա, ինչն, ի դեպ, հայտնի էր դեռեւս Հին Հունաստանում։
Գերմանացի գիտնականները մի քանի փորձեր են կատարել՝ ստուգելու համար հին ճշմարտությունները։ Վաթսուն մարդկանց մասնակցությամբ կատարված փորձերը ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունն իսկապես նպաստում է ստեղծագործական ունակությունների ակտիվացմանը։ Օրինակ, փորձարկվողները, որոնք լուծում էին «Գիլֆորդի այլընտրանքային օգտագործման» խնդիրը (խոսքը սովորական առարկաների նոր կիրառումների որոնման մասին է) եւ, միաժամանակ, քայլում էին սենյակում, ավելի մեծ արդյունավետություն են ցուցաբերել, տեղեկացնում է Planet- today-ը։
Թեստերը ցույց են տվել, որ շարժունության ցանկացած սահմանափակում բացասաբար է անդրադարձել կրեատիվ մտածողության վրա։ Շատ կարեւոր է, որպեսզի կրեատիվ պրոցեսը չուղեկցվի ֆիզիկական ակտիվությունը ճնշելով կամ դրա սահմանափակումներով։
«Արդի աշխարհում մարդիկ հաճախ կենտրոնանում են բջջային սարքերի փոքրիկ էկրանների վրա, ինչն ուղեկցվում է շարժունության սահմանափակմամբ։ Բացի այդ, շարժունության սահմանափակումը խնդիր է, որն ավելի ակտուալ է դարձել կորոնավիրուսային համավարակի ժամանակ։ Շատ կարեւոր է հասկանալ, որ ֆիզիկական ակտիվության նվազեցումը նկատելիորեն իջեցնում է ստեղծագործական պրոցեսի արդյունավետությունը»,- ասում են գիտական աշխատանքի հեղինակները։
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58