Վանաձորում ՏԻՄ ընտրությունների հիմնական խախտումը քվեաթերթիկները նկարելն էր, իսկ հիմնական ահազանգերը վերաբերում էին ընտրակաշառքին: Այս մասին Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ընդդիմադիր թեկնածուների շտաբերի ներկայացուցիչների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեցին նրանք:
Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Էդգար Ոսկանյանն ասաց, որ իրենց շտաբը ստացել է բազմաթիվ ընտրախախտումներ, տեղամասերի դիմաց եղել են բազմաթիվ կուտակումներ, միջադեպեր են գրանցվել մի քանի տեղամասերում, որոնք ճշտվում են:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աստղիկ Ավետիքյանն էլ նշեց, որ խախտումներ են արձանագրվել: Ըստ նրա՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ստացել են ահազանգ 30/17 տեղամասից, որտեղ, Ավետիքյանի խոսքով, ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը գլխավորող Հրանտ Մարգարյանը, ով այցելել է տեղամաս, դուրս է եկել հանձնաժողովի անդամներից մի քանիսի հետ, ապա, նրա գնալուց հետո նույն տեղամասում հայտնաբերվել է դատարկ քվեաթերթիկ:
30/15 տեղամասում, Ավետիքյանի խոսքով, գրանցվել է ռուսական անձնագրով քվեարկություն, ինչից հետո իրավաբանը բացատրել է հանձնաժողովին, որ դա օրենքի կոպիտ խախտում է, բայց նախագահը հրաժարվել է ընդունել պատճառաբանությունը:
«Նախագահն ասել է, որ դա թույլատրելի է, բայց, կարծես, ամեն դեպքում արձանագրություն կազմվել է»,- նշեց նա:
Հարցին՝ ստացե՞լ եք ահազանգեր ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, Աստղիկ Ավետիքյանը դրական պատասխան տվեց: Ճշտմանը՝ ո՞ւմ կողմից է բաժանվել, ՀՀԿ-ի՞, նա պատասխանեց. «Ոչ, պատկերացրեք Դաշնակցության մասին, ԲՀԿ-ից են ասել: Քանի որ իրեղեն ապացույցներ չունենք՝ ձեռնպահ ենք մնում: Խոսակցություններ կան, զանգեր ստանում ենք»: Նա նաև ասաց, որ տեղամասերից մեկում թաց անձեռոցիկով մաքրվել է ընտրողի կնիքը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55