Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում հաստատել է Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգի կողմից Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «GNC Alfa»-ը գնելու գործարքը:
Գնորդը »Տաշիր» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է եւ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:
ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմեն Հունանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը մտադիր է 2,5 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, նաև տարեկան 1,5-ից մինչև 1,8 մլրդ դրամ (3-3,5 մլն դոլար)՝ «GNC Alfa»-ի գործող ենթակառուցվածքի վերազինման համար։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2021թ-ի հոկտեմբերի 19-ին ՀԾԿ հանձնաժողով է դիմել «Ռոստելեկոմի» ռուսաստանյան բաժնետեր «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն` հայտնելով, որ ՌԴ քաղաքացի, ֆիզիկական անձ Արման Ունանյանը և ՀԷՑ–ը նախատեսում են Կիպրոսում գրանցել նոր ընկերություն` Molitro Holdings Limited, որը ձեռք կբերի «Ռոստելեկոմի» հայաստանյան դուստր ձեռնարկության միակ բաժնետեր Filor Ventures Limited ընկերության 100 տոկոս բաժնեմասը։
ՀԾԿՀ-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, որից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ վերջինը ԱԱԾ-ի հետ քննարկումների արդյունքում չի առարկում գործարքի կայացմանը։
«Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեևսկին նախորդ տարվա դեկտեմբերին հայտնել էր, որ Հայաստանում գործող դուստր ընկերության՝ «GNC-Alfa»-ի վաճառվող ակտիվների նախնական արժեքը 25 մլն դոլար է։
2012 թվականի փետրվարին «Ռոստելեկոմը» դարձել է GNC Alfa-ի գլխավոր բաժնետերը` 22,5 մլն դոլարով ձեռք բերելով ընկերության 75%-ը`հանած մեկ բաժնետոմս, ինչպես նաեւ հնարավորություն ստացել ձեռք բերել մնացած 25%-ը՝ գումարած մեկ բաժնետոմս։ 2019 թվականի օգոստոսին Ռոստելեկոմն օգտվել է այդ հնարավորությունից եւ գնել մնացած բաժնետոմսերը։ Այդ ժամանակ GNC Alfa-ն մեծ ներդրումային ծրագիր էր իրականացնում միջազգային օպտիկական մալուխների անցկացման ոլորտում, ինչը թույլ տվեց մի քանի անգամ ավելացնել երկրում միջազգային ինտերնետ-թրաֆիկի թողունակությունը։ Այդ ժամանակ GNC Alfa-ն մանրածախ ծառայություններ չէր մատուցում եւ թրաֆիկը վաճառում էր միայն տեղական ինտերնետ մատակարարներին։ Ընկերությունն ու դրա օպտիկամանրաթելային ցանցը ձեռք բերելուց հետո Ռոստելեկոմը Հայաստանում ինտերնետ եւ IP-հեռուստատեսություն էր առաջարկում նաեւ վերջնական սպառողին։
13:04
12:55
12:45
12:21
12:04
11:58
11:46
11:29
11:03
10:45
10:21
09:56
09:46
09:33
09:19
09:02
21:02
20:18
19:25
19:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47