VOAnews-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, երեքշաբթի օրը Բոստոնում այցելեց Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների հաստատություն: Դեռեւս 1861թվականին հիմնադրված այս հաստատության նպատակը գիտության, տեխնոլոգիաների ու այլ բնագավառներում ուսանողներին կրթելն է, ովքեր 21րդ դարում լավագույնս կծառայեն ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաեւ աշխարհի այլ պետությունների: Հաստատությունն ունի մոտ 1ՕՕՕաշխատակից 11հազար ուսանող, եւ ավելի քան 13Օ հազար կենդանի շրջանավարտներ:
Հաստատության ռեկտոր Ռաֆայել Ռայֆը հայաստանյան պատվիրակության անդամներին ներկայացրեց նոր ծրագրերը, ու գլխավոր նպատակները: Հիշեցրեց, որ այստեղ են կատարվել աշխարհի ամենակարեւոր հայտնաբգործություններից շատերը` պենիցիլինի ու Ա կենսանյութի առաջին քիմիական սինթեզը, ռադարների զարգացումը եւ հետապնդող համակարգերի ստեղծումը, նավիգացիոն համակարգերը, եռաչափ տպիչ սարքերը: Այստեղ է առաջ քաշվել անընդհատ տարածվող տիեզերքի գաղափարը:
Հաստատության տարբեր հատվածներում պատվիրակությանը ներկայացվեցին ծրագրեր, ցուցադրվեցին օրինակներ: Հատկապես հետաքրքրական են երեխաների մտավոր ունակություններն ու արագ դատողությունը զարգացնելուն միտված ծրագրերը, նաեւ նրանք, որոնք ստեղծում են իրենք` երեխաները:
Այս հաստատության ներկայումս կենդանի շրջանավարտները հիմնել են ավելի քան 3Օ հազար ընկերություններ, ապահովել 4 միլիոն 6ՕՕ հազար աշխատատեղ: Ապահովել են մոտ երկու տրիլիոն դոլարի եկամուտ: Այն աշխարհի ամեանխոշոր տնետեսությունների շարքում իր ծավալներով 1Օրդ տեղում է:
"Այսօր համաշխարհային տնտեսությունը հիմնված է գիտելիքի վրա, և Հայաստանի համար հույժ կարևոր է լրջորեն ներկայացված լինել աշխարհի առաջատար ստեղծագործողների, գիտնականների և նորարարների շարքում, ինչը հնարավորություն կտա Հայաստանին, տնտեսապես հարուստ երկրներին համաքայլ, մասնակցել աշխարհի առաջընթացին":
Այսպես է ասված “Լույս” հիմնադրամի կայքում: Հիմնադրամը ստեղծվել է նախագահի ջանքերով եւ հենց այստեղ էլ նա հանդիպեց հայ մի քանի տասնյակ գիտնականների ու ապագա գիտնականների, ովքեր ներկայումս սովորում են կամ արդեն ավարտել են ամերիկյան 8 համալսարաններ` ”Լույս” հիմնադրամի ֆինանսավորմամբ:
"Լույս"-ը փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար:
Ինչպես Անի Վանեսյանն է ասում, ինքը “Լույս”-ի շրջանավարտ է: Նա այսօր կենսաֆիզիկայի մագիստրոսի աստիճան ունի:
Նարեկ Թովմասյանն էլ այն հարյուրավոր հայերից է, որոնց կրթության համար կարեւոր դեր է ունեցել “Լույս” հիմնադրամը: Նարեկը հավատում է, որ ձեռք բերած գիտելիքները ինչ որ ժամանակ կկիրառի նաեւ Հայաստանում:
Վերջում գալա ընթրիքի ժամանակ հայ երիտասարդ գիտնականներից մի քանիսը ներկայացրին իրենց նորարարությունները` շնորհակալություն հայտնելով “Լույս” հիմնադրամին:
Ելույթով հանդես եկավ նաեւ Հայաստանի նախագահը:
Հայաստանյան պատվիրակությունը չորեքշաբթի օրը շարունակելու է հանդիպումները ամերիկյան ուսումնական հաստատություններում:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22