Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կանխատեսումների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում ՀՆԱ-ի աճը 2022 թվականին 3.1 տոկոս կկազմi։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չնայած ԵԱՏՄ-ի տնտեսությունները նախորդ տարի բավականին ակտիվ վերականգնվում էին եւ հասան նախահամավարակային մակարդակին, այս տարի հանձնաժողովի փորձագետներն այդ աճի դանդաղում են կանխատեսում։ Ակնկալվում է, որ միության ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կկազմի 3.1 տոկոս: Դա վերականգնման աճի ավարտի, հարկաբյուջետային խթանման միջոցների աստիճանական կրճատման եւ երկրների դրամավարկային քաղաքականության խստացման հետեւանք կլինի»,- ասել է նա։
Միության երկրների տնտեսական աճի վրա միջնաժամկետ հեռանկարում բացասաբար կազդի նաեւ ներդրումային ակտիվության ցածր մակարդակը, ասել է Մալկինան։ Բացի այդ, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար «գնաճային ռիսկերը բարձր են մնում՝ պարենային ապրանքների եւ հումքի համաշխարհային գների աճի, խթանող հարկաբյուջետային միջոցների երկարաձգման եւ ազգային արժույթների արժեզրկման պատճառով»։ Ըստ ԵՏՀ պաշտոնական ներկայացուցչի՝ ԵԱՏՄ երկրներում միջին տարեկան գնաճը 2021 թվականի վերջին 6.1 տոկոս (2020 թվականին գնաճը 3.9 տոկոս էր կազմել) է գնահատվում:
Բացի այդ, միության մասնակից բոլոր երկրների համար դեռեւս պահպանվում են COVID-19-ի տարածման նոր ալիքների եւ համաշխարհային ֆինանսական շուկաներում հնարավոր ցնցումների ռիսկերը՝ աշխարհի առաջատար երկրների կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հետ կապված, հավելել է Մալկինան:
14:02
12:33
12:04
11:11
18:33
18:15
17:47
17:23
17:09
11:47
11:25
11:04
10:35
10:17
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
17:35 20.12.24
17:23 21.12.24
16:04 20.12.24
10:17 21.12.24
11:25 21.12.24
18:15 21.12.24
11:04 21.12.24
16:22 20.12.24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:14
09:02
09:53
09:17
09:02
09:52
09:37
09:27
09:14
09:02
09:46
09:37
09:26
09:15
09:15
09:02
09:44
09:35
09:26
09:13
09:02
09:17