Առաջիկայում Պարեկային ոստիկանության ծառայությունը կներդրվի նաև Շիրակի ու Լոռու մարզերում, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է արձանագրել, որ գործընթացը հարթ չի ընթանում՝ սկսած գնումների գործընթացում առաջացած բարդություններից, վերջացրած նրանով, որ ավտոմեքենաների շուկայում պրոբլեմներ կան։ Բայց մենք հետևողականորեն գնալու ենք առաջ։ Եվ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր աջակցել են գործընթացին, մասնավորապես, Եվրամիությանը և ԱՄՆ կառավարությանը։ Ես հույս ունեմ, որ մենք հաջողությամբ այս գործընթացը մինչև վերջ կտանենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ քննարկվում է հարցը՝ ինչպես մեծացնել Պարեկային ոտսիկանության խտությունը, որպեսզի պարեկային ոստիկանները որոշակի ժամերի նաև բակեր մտնեն։ Ըստ Փաշինյանի՝ պարեկային ոստիկանության աննշան վերաձևակերպման օգնությամբ հնարավոր կլինի բնակարանային գողությունների կանխարգելման հզոր մեխանիզմ գործարկել։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ Պարեկային ոստիկանության ներդրման արդյունքում ծառայությունների որակն էապես բարելավվել է։ «Այն ձևով, որով այսօր այդ ծառայությունը կազմակերպված է, ունի լրջագույն չերևացող կանխարգելիչ գործունեություն։ Այսինքն՝ կա ծառայության որակ, որը ռեալ զսպում է հանրային տիրույթում գոյություն ունեցող ռիսկեր։ Մարդիկ ինչ-որ բան անելուց առաջ մտածում են մեկ կամ երեք րոպե հետո այդտեղ հայտնվելու են իրավապահ մարմինների ծառայողներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ»,- ասաց փոխվարչապետը։
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03