«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում, հայտնում է, որ Կապանի 38/13 ընտրատեղամասում ՀՀԿ համայնքի ղեկավարի վստահված անձը՝ ոմն Արամ ընտրողների ներկայությամբ բարձր խոսակցություն է վարել, որն ակնհայտ քարոզչություն է եղել։ Վստահված անձին դուրս են հրավիրել, սակայն 20 րոպե անց նա վերադարձել է։
Գյումրու 34/37 տեղամասում դիտորդն արձանագրել է, որ քաղաքացի Կառլեն Աշոտի Պապիկյանը երրորդ անգամ է մոտենում քվեարկելու, սակայն իր անունը չկա ընտրացուցակում: Ըստ կազմակերպության՝ հանձնաժողովի նախագահի կողմից ոչ մի արձագանք չի եղել, անդամները տեղյակ չեն եղել նման դեպքերում ինչ քայլեր պիտի ձեռնարկել:
«Նման դեպքեր էլի են նկատվել դիտորդի կողմից: Ընտրողի հասցեն ՝ 230-443 տուն, ք. Գյումրի 230-443 տուն:
Վանաձորում` 30/29 ընտրական տեղամասում Չիբուխչյան ազգանունով ընտրող, որն առավոտյան արդեն իսկ ընտրել էր, երեկոյան եկել էր տեղամաս տեղեկանալու իր ընտանիքից ովքեր են քվեարկել։ Հանձնաժողովի նախագահը ցույց է տվել գրանցամատյանում առկա իր ընտանիքի անդամների ստորագրությունները»,- հայտնում են «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ից:
Կազմակերպության փոխանցմամբ՝ նույն տեղամասում ընտրողի անձնագրում դրվող կնիքը խոնավ անձեռոցիկով մաքրվել է։ Դիտորդները հանձնաժողովի նախագահին հայտնել են այդ մասին։ Հանձնաժողովի նախագահը արձանագրել է դիտարկումը և նաև ասել է, որ ոչինչ չի կարող փոխել, միայն կարող է արձանագրել:
Գողթի 27/1 ընտրատեղամասում, ԹԻ-ի փոխանցմամբ, երկու եղբայր ընտրել է միմյանց փոխարեն: Դիտորդը նախազգուշացրել է դեպքի մասին՝ արձանագրելու ակնկալիքով: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել՝ պատճառաբանելով, որ չի պատրաստվում ամեն մի բան գրանցել, քանի որ սա ըստ ԿԸՀ-ի տեխնիկական խնդիր է:
«Ավելի վաղ նույն տեղամասում նույն անձը փորձել է 2-րդ անգամ քվեարկել, կանխվել է դիտորդի կողմից: Ընդ որում՝ այն անձն է, ով նախկինում առանց վկայականի ներկա էր ընտրատեղամասում: Հանձնաժողովի կողմից ոչինչ չի արձանագրվել»,- հայտնում են կազմակերպությունից։:
Նույն տեղամասում ԹԻ դիտորդը հաղորդել է, որ տեղի է ունեցել դիտորդի (ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում) աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում: «Տեղամասային ընտրական հանձնաժողովն արգելել է նշումներ անել քվեարկողների հերթական համարների, անուն ազգանունների վերաբերյալ, երբ հանձնաժողովի նախագահը զանգ է ստացել ԿԸՀ-ից։ Զանգից հետո հանձնաժողովի անդամները խոչընդոտումեն դիտորդներին հերթական համարները նշել»,- հայտնում է ԹԻ-ն։
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47