Այսօրվա դրությամբ եթե ցանկացած մի գործարար, իրավաբանական անձ հայտնվում է հարկայինի հետաքրքրության տիրույթում, ապա այդ պրոցեսը չի կարող տևել ավելի քան երկու ամիս, նույնիսկ եթե փորձաքննության կարիք է լինում: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումների նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավար Արամ Վարդևանյանը՝ հետընթաց համարելով առաջարկվող փոփոխությունը:
«Սա ի՞նչ հնարավորություն էր տալիս գործարարներին: Հնարավորություն էր տալիս, որ այս պատմությունը երկար չտևի՝ կամ կկարողանա հարկայինը այդ երկու ամսում հիմնավորել, ներկայացնել վարչական ակտ, կամ եթե այդ երկուամսյա ժամկետը խախտվում էր, անձը կարողանում էր այդ վարչական ակտը բողոքարկման միջոցով ստանալ դրական արդյունք: Հիմա ՊԵԿ-ն ասում է՝ եկեք այդ երկու ամիսը չլինի, եթե փորձաքննություն ենք նշանակում, երկար է տևում, մի հատ էլ օրինակն է բերվում՝ գիտեք եթե գործարարը կամ իրավաբանական անձը ոչ բարեխիղճն է»,- ասաց Վարդևանյանը: Նրա կարծիքով, կանխավարկածը միշտ պետք է լինի, որ հենց իրավաբանական անձն էլ, գործարարն էլ բարեխիղճն են, որովհետև ի վերջո բարիք են ստեղծում ՀՀ-ում, չեն արտագաղթում ՀՀ-ից, աշխատատեղեր են ստեղծում: «Ինչո՞ւ ենք փորձում իրենց համար ավելի դաժան պայմաններ ստեղծել, երբ կարող ենք գալ հակառակ կողմից՝ փորձագետների հաստիքներն ավելացրեք, փորձաքննության ռեսուրսներն ավելացրեք, բայց մի թողեք, որ մարդն իմանա՝ 3 տարի կարող է լինել հարկային հետապնդման տակ: Հարկային հետապնդումը, կամ ՊԵԿ-ի հետ շփումը չափազանց բարդ մի շրջան է գործարարի համար, իսկ երեք տարին հավերժության էկվիվալենտն է: Պատկերացնում եք՝ երեք տարի հարկայինը մարդկանց զանգի: Սա իսկապես հետընթաց է»,- ասաց Արամ Վարդևանյանը: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքելով Արամ Վարդևանյանին ասաց. «Բիզնեսմենները երջանիկ են, երբ այլևս հարկային վարչարարության քաշքշուկների մեջ չեն ընկնում, ինչպես նախկինում»:
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02