Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունը հայտնել է, որ, այսպես ասած, ծանր վիրավորանքի՝ հայհոյանքի քրեականացմանը վերաբերող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2021 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2022թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է նշված հոդվածի հատկանիշներով հանցավոր արարքների 418 դեպք: Նշված դեպքերից 127-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, 28 դեպքի կապակցությամբ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում քրեադատավարական ընթացակարգ ապահովելու բավարար հիմքեր ի հայտ չեն բերվել: Այս մասին հայտնում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից: 263 դեպքի առթիվ նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի: 214 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, իսկ 8 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցով ընթանում է դատական քննություն: ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 31 անձի: Հարուցված քրեական գործերից միայն 1-ն է առնչվել լրատվամիջոցի ներկայացուցչի կողմից առերևույթ նման հանցավոր արարք կատարելուն:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44