ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է:
Ըստ նախագծի, զինծառայողների զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում փոխհատուցման շահառու կճանաչվեն նրա հարազատ քույրը, եղբայրը, տատը կամ պապը: Նախագիծն ընդունվեց 101 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ չկար: Նախքան քվեարկությունը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ ուզում է ծանուցել՝ այս նախագծի հետ կապված հետաքրքիր մի պատմություն կա: «Դեռևս պատերազմի օրերին մի անգամ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեր հերոսներից մեկը՝ Հովհաննես Ասատրյանը, քաջություններ է արել, իր մայրիկին պետք է շնորհակալություն հայտնենք: Հետո պարզվեց, որ նա երկկողմանի ծնողազուր է: Հովհաննես Ասատրյանն անհետ կորած էր: Իր ընտանիքի կողքին եմ եղել, հետո հայտնաբերվեց նրա մոխրացած մարմինը: Երկար ժամանակ կառավարության հետ գրավոր, բանավոր ձևաչափով փորձում էինք նրա երկու եղբայրներին, ովքեր նրա միակ հարազատներներն էին, խնդիրը կարգավորել, որ դառնան շահառու, անընհատ ստանում էինք պատասխան՝ եղբայրներն ունեն ոտք ու ձեռք, թող աշխատեն: Ուրախ եմ, որ կառավարությունն իր դիրքորոշումը փոխել է, այս նախագծով հնարավորություն ենք տալիս ծնողազուրկ կամ այլ դեպքերով օգտվեն «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամ»-ից որպես շահառու: Մենք կողմ ենք քվեարկելու»: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանվում է, որ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում, շահառու են հանդիսանում կինը, զավակը (զավակները), ծնողը (ծնողները):
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02