«Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենը սահմանում է, որ այլ երկրներ մեկնող դիվանագետներին պետք է տրվի փոխհատուցում, որի չափը սահմանվում է 2014 թ. կառավարության ընդունած որոշումով»,-կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և նկատեց, որ այդ պահից հետո այդ վճարման սանդղակում երբևէ փոփոխություն չի իրականացվել:
Նրա խոսքով՝ այսօր կա իրավիճակ, որ բազմաթիվ երկրներում ՀՀ կառավարության կողմից տրվող փոխհատուցումը նույնիսկ չի համապատասխանում տվյալ երկրում նվազագույն ծախսերին և կենսամակարդակին: Միրզոյանը հայտնեց, որ քննարկվող որոշման հիմքում դրված է ՄԱԿ-ի համապատասխան ինդեքսը, վերջինս էլ իր հերթին այն բխեցրել է Նյու Յորք քաղաքի գնային, ծախսերի իրավիճակից: «Այն վերցրել ենք որպես հիմք, կատարել ենք որոշակի սրբագրումներ և մշակել ազգային ինդեքս, որը ստուգվել և հավանության է արժանացել ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի ներկայացուցիչենրի կողմից»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը և տեղեկացրեց, որ հավելյալ գումարներն արդեն ներառված են 2022 թ. բյուջեում: Նկատելով, որ այդ նախագիծը կարող է առաջին հայացքից թվալ անպատեհ, քանի որ ներկայում կա սոցիալական սուր խնդիր, իսկ կառավարությունը զբաղված է դիվանագետների աշխատավարձերի բարձրացմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեզ հաճախ քննադատում են, և այն անպատեհ անվանել չի կարելի, որ մենք սոցիալական ծախսերի ուղղությամբ բավարար մեծ ծախեր չենք նախատեսել»: Նա տեղեկացրեց, որ դատաիրավական համակագրում աշխատավարձերի բարձրացման գործընթաց էլ են սկսել, բայց սոցիալական ծախսերը չեն բարձրացրել և հիմնավորեց կառավարության այդ քաղաքականությունը: Փաշինյանը շեշտեց, որ երկրում վիճակի, նաև՝ սոցիալական ծանր կացության պատճառը պետության ինստիտուցիոնալ կիսակատարությունն է, այդ պատճառով էլ առաջին հերթին այդ պաշտոնյաների աշխատավարձն է բարձրացվում և պնդեց, որ քաղաքացին ըմբռնում է այդ մոտեցումը, այլապես իշխող ուժին կրկին չէր ընտրի:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44