Սերժ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի նման պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները, պարտավոր էին կանխատեսել արեւմտյան ուժերին իշխանություն տալու բոլոր հետևանքները
20.01.22 | 12:56
Միքայել Մինասյանը հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է 《Օմեգա》 ծածկանվամբ, երեկ էլ Աննա Մկրտչյանը ԱԺ֊ում Արարատ Միրզոյանին ուղիղ երեսին անվանեց 《Օմեգա》։
Լավ Միքայել Մինասյան ջան, 2018թ. ին Հայ ժողովուրդը չգիտեր այս փաստերի մասին, իսկ դուք եւ ձեր աներ նախագահ Սարգսյանը գիտեյիք։
1. Եթե այս փաստաթուղթը իրական է, տո նույնիսկ, եթե իրականել չէ, ինչու այս փաստերը չհրապարակեցիք հենց 2018թ. ապրիլ ամսին, դրանով հրապարակ դուրս եկած ժողովրդի որոշ ազնիվ եւ հայրենասեր շերտերի սթափեցնելով։
2. Եթե իրոք ունեյիք փաստեր, որ 2018թ. ի ապրիլին կատարվող պրոցեսների լիդերներից մեկը կամ մի քանիսը Թուրքիայի գործակալներ են, ինչու ամեն գնով չկասեցրիք այդ պրոցեսը։
Ինչու 《մարտի 1》անելու փոխարեն իշխանությունը տվեցիք, ձեր ներկայացրած գործակալներին։
Եթե հասարակ քաղաքացին, չտիրապետելով ինֆորմացիայի կամ չունենալով խոր քաղաքագիտական գիտելիքներ կարող էր սխալվել, ապա Սերժ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի նման պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները, պարտավոր էին կանխատեսել արեւմտյան ուժերին իշխանություն տալու բոլոր հետևանքները, այդ թվում պատերազմը և Արցախի կորուստը։