Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է գրանցում, բայց պատվաստումները նպաստել են, որ չունենանք մահացության նման մեծ աճ։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինչպես և սպասվում ու կանխատեսվում էր, քովիդի համավարակի հերթական ալիքն է մոտենում Հայաստանին: 4-5 օր անընդմեջ ամենօրյա էական տոկոսային աճ ենք ունենում: Երեկվա համեմատ դեպքերի թիվը համարյա կրկնապատկվել է, սա նշանակում է, որ «Օմիկրոն» տեսակի շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, հետևաբար մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի»: Նա նշեց, թե կորոնավիրուսի հետ կապված կառավարության իրականացրած սահմանափակումները քննադատությունները որևէ հիմք չունեն. «Ես նորից ուզում եմ վերադառնալ 2020 թվական, երբ որոշ շրջանակներ մեզ ծվեն-ծվեն էին անում, թե ամբողջ աշխարհում կառավարվում է կորոնավիրուսը, իսկ Հայաստանում պատշաճ մակարդակով չի կառավարվում: Ես կոչ եմ անում վերադառնալ 2020 թվական եւ հետեւել մեր եւ այլ համեմատվող երկրներում հիվանդության դինամիկային: Հիմա էլ ասում են՝ բիզնեսն այդքան տուժել է, նորից սահմանափակումներ եք մտցնում, որ միայն պատվաստված անձինք կարող են ռեստորան գնալ: Ի՞նչ եք ուզում էդ մարդկանից: Մենք առաջիններից ենք, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ բոլոր այդ բիզնեսները մեկ ամսով իսպառ փակվեն եւ վերականգնվելու որեւէ հնարավորություն չունենան:
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03