Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մանուկյանի ընտրության հարցը: Նրա ելույթից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ նոր լսեցին հրաշալի զրույց, որի շուրջ կարող են նստել, խոսել, քննարկել, սակայն այն որևէ առնչություն չուներ ՀՌՀ կարգավորող մարմնի անդամի իրավասությունների հետ: «Ձեր խոսքը վեր հանեց, որ առհասարակ չեք պատկերացնում ՀՌՀ կարգավորող մարմինն ինչ լիազորություններ, իրավասություններ ունի»,- ասաց նա: Այնուհետև Լ.Գալստյանն ընթերցեց Տեսալսողական մեդիայի մասին օրենքից մի հոդված, ըստ որի, ՀՌՀ անդամի թեկնածուն պետք է լինի մշակույթի, արվեստի, իրավագիտության բնագավառում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող մեկը և զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ: «Որևէ նախադասություն չեմ լսել ձեր` զանգվածային լրատվության բնագավառում ունեցած փորձառությունից, առավել ևս հեղինակավոր մասնագետ լինելու մասին: Դուք ձեզ հեղինակավոր մասնագետ համարո՞ւմ եք»,- հարցրեց Լ. Գալստյանը: Ա. Մանուկյանը հարցով սկսեց իր պատասխանը. «Իսկ դուք ձեզ հեղինակավոր քաղաքական գործիչ համարո՞ւմ եք»: Ըստ նրա, տարօրինակ հարց է. «Ես համեստ մարդ եմ, չեմ կարող այդ հարցին ուղիղ պատասխանել: Իմ կենսագրության մեջ նշված է, թե որ հեռուստաընկերություններում եմ աշխատել: Իմ գործընկերների համար, կարծում եմ, ես ինչ որ հեղինակություն ունեմ այդ ոլորտում»: Ա. Մանուկյանը նշեց, որ ինչքան էլ հրաշալի ճառերով հանդես գա, ամենափայլուն տեսլականը ներկայացնի այս ամբիոնից, Լիլիթ Գալստյանն իրեն չի ընտրելու, որովհետև նա Դաշնակցական է: «Միևնույնն է՝ դուք ինձ չեք ընտրելու, հենց հիմա ձեր վերաբերմունքը քաղաքական վերաբերմունք է»,- ասաց ՀՌՀ անդամի թեկնածուն: Հիշեցնենք, որ ՀՌՀ անդամի թեկնածու է նաև բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսես, ում կրկին առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02