Music Moves Europe Awards-ը Եվրոպական Միության` փոփ և ժամանակակից երաժշտության մրցանակն է: Մրցանակաբաշխության նպատակն է՝ բացահայտել նորահայտ եվրոպացի արտիստներին և աջակցել նրանց միջազգային հանրահռչակման գործում: Այս տարվա հավակնորդներն էին՝ Ալինա Պաշ (Ուկրաինա), Աննա (Իտալիա), Բալկանյան Թաքսիմ (Ռումինիա), Blanks-ը (Նիդեռլանդներ), Դենիզ Չայլա (Իռլանդիա), ДEVA (Հունգարիա), DORA (Իսպանիա), Francis of Delirium (Լյուքսեմբուրգ), Ֆրիդբերգ (Ավստրիա), Յադա (Դանիա), Լադանիվա (Հայաստան), Մեսքերեմ Մեես (Բելգիա), Mezerg (Ֆրանսիա), Նեննի (Պորտուգալիա) և Զոե Ուիս (Գերմանիա): Ժյուրիի հեղինակավոր գլխավոր մրցանակը շնորհվել է Մեսքերեմ Մեեսին (Բելգիա), իսկ Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակին արժանացել է Լադանիվան (Հայաստան): Music Moves Europe Awards 2022-ի հինգ հաղթողներն են՝ Դենիզ Չայլա (Իռլանդիա), ДEVA (Հունգարիա), Mezerg (Ֆրանսիա), Blanks (Նիդեռլանդներ) և Ալինա Պաշ (Ուկրաինա):

Music Moves Europe Awards-ի հաղթողներն ընտրվել են փորձագիտական ժյուրիի կողմից, որի կազմում են Ջեմմա Բրեդլին (BBC Radio 1), Սինդի Կաստիլյոն (Mad Cool Festival), Քևին Քոուլը (KEXP), Բրայան Ջոնսոնը (Spotify) և ժյուրիի պատվավոր անդամ Ալյոնա Ալյոնան (Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիր 2021): «Հրաշալի է, որ հնարավորություն ունենք բացահայտել այդքան տաղանդավոր եվրոպացի արտիստների: Մեզ շատ կարևոր և բարդ առաջադրանք էր վստահված: Իսկապես, բոլոր անվանակարգերի հաղթողները մեզ զարմացրել են հիանալի երաժշտական բազմազանությամբ և արտիստիզմով»,- նշել են ժյուրիի անդամները:
Փոփ և ժամանակակից երաժշտության այս ամենամյա մրցանակը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Ստեղծագործ Եվրոպա ծրագրի կողմից, տոնում է նորաստեղծ արտիստներին, ովքեր ներկայացնում են այսօրվա և վաղվա եվրոպական հնչեղությունը: Music Moves Europe Awards-ի նախկին հաղթողների թվում են Rosalía, Meduza, Bishop Briggs, Aya Nakamura, girl in red և Pale Waves խմբերն ու կատարողները: Music Moves Europe Award-ի հաղթողները ստանում են 10,000 եվրո յուրաքանչյուրը: Ժյուրիի գլխավոր մրցանակի հաղթողը շահում է 5,000 եվրո արժողությամբ կանաչ զբոսաշրջային լրացուցիչ կտրոն: Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակի հաղթողը ստանում է 5,000 եվրո մրցանակ: Յուրաքանչյուր թեկնածուի նաև հնարավորություն է տրվում մասնակցել ESNS-ի վերապատրաստման օրվան՝ իրենց գործունեությունը միջազգայնացնելու, հմտությունները զարգացնելու համար։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44