Գլոբալ առեւտրային քաղաքականությունը որոշող մարդիկ չպետք է փորձեն վերստեղծել մինչհամավարակային առեւտրային համակարգը, այլ պետք է ստեղծեն ավելի կայուն, ավելի բարձր կենսամակարդակ ապահովող համակարգ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Քեթրին Թայը՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովի վիրտուալ հարթակում, տեղեկացնում է Reuters-ը։
Թայը զգուշացրել է «նորմալ կանքին ռետրոսպեկտիվ վերադարձից» երկու տարվա խափանումներից հետո, որոնք առաջ են եկել COVID-19-ի պատճառով։ «Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ խոստովանենք, որ մեր նպատակն իրականում պետք է լինի ոչ թե այն, որ փորձենք վերադառնալ նրան, ինչպիսին էր աշխարհը, ասենք, 2019թ., այլ այն, որ դասեր քաղենք, շատ ցավոտ դասեր, որոնք սովորեցինք վերջին երկու տարում, եւ օգտվել այդ հնարավորությունից, որպեսզի ինչ-որ նոր ու ավելի լավ բան կառուցենք»,- ասել է Թայը։ Նրա խոսքով՝ դրա բանալին մատակարարումների շղթաների ամրապնդումն ու տարբերակումն է։
DP World նավահանգստային հսկայի նախագահ Սուլթան Ահմեդ բին Սուլեյմանը համաժողովում ասել է, որ համավարակի ավարտից հետո կարող է երկու տարի պահանջվել՝ նորմալ կյանքի վերադառնալու համար։
Intel Corp-ի նախագահ Փեթ Հելսինգերն ասել է, որ համավարակը ցույց տվեց, որ ավելի կայուն եւ տարբերակված մատակարարումների շղթաների ակնհայտ պահանջ կա։ Դա պետք է ներառի դրանց սթրես-թեստավորումը կրիտիկական բաղադրիչների համար այնպես, ինչպես ֆինանսական հաստատությունների սթրես-թեստավորումը բարելավվեց 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամից հետո։
Նրա խոսքով՝ Intel-ը ԱՄՆ եւ Եվրոպայի խթանների օգնությամբ ջանում է վերաբաշխել միկրոսխեմաների արտադրությունը «գլոբալ բաշխումներով, մատակարարումների կայուն շղթայով, որում ոչ մի շուկա միանշանակ կախված չի լինի որեւէ այլ աղբյուրից կամ որեւէ միակ գտնվելու վայրից, բայց կա նաեւ մատակարարումների շղթաների կրկնօրինակումը, ինչը հասանելի է ամբողջ աշխարհում»։
Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան համաժողովում հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության ներկա խափանումները հնարավորություն են տալիս տարբերակել մատակարարումների շղթաները զարգացող երկրներում, որոնք չեն շահել գլոբալացման նախորդ ալիքներից։
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58