«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում «փակել են» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննության ընթացքը: Որոշման պատճառը եղել է այն, որ քաղաքական իշխանության համաձայնությամբ է ամեն ինչ կատարվել: Ինչի՞ մասին է խոսքը: ArmLur.am-ը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից 11 օր անց պաշտոնից ազատված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գնալուց առաջ իր թիկնապահ Կարենին հորդորել է ազատման դիմում գրել եւ իր հետ հեռանալ, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին ասել է, թե կարող է թիկնապահին չազատել պաշտոնից, եւ նա իրավունք կունենա շարունակել իրականացնել Տոնոյանի անվտանգության ապահովման աշխատանքները: Դավիթ Տոնոյանը համաձայնել է: Ամիսներ անց, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորում է Դավիթ Տոնոյանին, Պաշտպանության նախարարությունում Դավիթ Տոնոյանի դեմ նոր գործընթաց են սկսում, թե ինչու է նա պաշտոնից ազատվելուց հետո շարունակել թիկնապահով շրջել: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից թուլատրում է նախկին ՊՆ-ին թիկնապահ ունենալ պետության հաշվին, մյուս կողմից՝ թերեւս «թաքուն հրահանգում է» պատժել բյուջեի հաշվին թիկնապահ ունենալու համար: Այսպիսով, ՊՆ-ում սկսում են ստուգել պաշտպանության նախկին նախարարի և նրա թիկնապահի այդ գործողությունների օրինականությունը ծառայողական քննությամբ: Ամիսներ հետո նույնքան ծածուկ էլ փորձում են կոծկել քննությունը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, որոնք մինչ օրս կալանքի տակ են, իսկ գործը դատարանում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55