Մինչ Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը Ուկրաինայի շուրջ գնալով սրվում է՝ ռուսաստանցի և արևմտյան փորձագետները գնահատում են Լավրով-Բլինկեն բանակցությունների հերթական փուլի արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի Համաշխարհային քաղաքականության Հենրի Քիսինջերի կենտրոնի պրոֆեսոր Սերգեյ Ռադչենկոն «Բի-Բի-Սի»-ին ասել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարների ժնևյան բանակցությունը միջանկյալ հանդիպում էր, բայց, ամեն դեպքում, ցանկացած բանակցություն հետագա էսկալացիայից խուսափելու հնարավորություն են տալիս:
«Երբ դիվանագետները խոսում են՝ թնդանոթները լռում են», - ասել է պրոֆեսորը:
Ըստ նրա՝ դատելով Լավրովի և Բլինկենի հետագա մեկնաբանություններից՝ Ռուսաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը տարաձայնություններից բացի՝ կարողացել են նաև փոխգործակցության թեմաներ են գտնել: Օրինակ՝ նրանք քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Վիենայում ընթացող բանակցությունները, որտեղ Վաշինգտոնի և Մոսկվայի մոտեցումները համընկնում են:
Տեխասի A&M համալսարանի Բուշի անվան կառավարման և հանրային ծառայության դպրոցի փորձագետ Յուվալ Վեբերը ավելի հոռետես է տվյալ հարցի կապակցությամբ:
«Բի-Բի-Սի»-ի հետ զրույցում նա հիշեցրել է Մոսկվայի՝ հանդիպման նախօրերին բարձրացրած պահանջը Բուլղարիայից և Ռումինիայից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման մասին՝ կարծիք հայտնելով, որ այդպիսի անլուծելի պահանջների առաջադրումը ցույց է տալիս, որ Կրեմլում արդեն սկզբունքային որոշում են ընդունել Ուկրաինայի վրա հարձակվելու մասին, և ԱՄՆ Պետդեպարտամենտի ջանքերը ոչինչ չեն փոխի:
«Կարևոր չէ՝ Էնթոնի Բլինկենը լավ պետքարտուղար է, թե վատ: Եթե մյուս կողմը կապիտուլյացիա կամ կոնֆլիկտ է պահանջում՝ Բլինկենը շատ քիչ բան կարող է անել: Անկախ նրանից՝ նա աշխարհի լավագույն դիվանագետն է, թե վատագույնը՝ բանակցությունների միջոցով կարգավորման հնարավորությունները քիչ են», - ասել է Վեբերը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 21-ին Ժնևում և տևել է մոտ 1,5 ժամ:
Ռուսաստանի արևմտյան սահմանների երկայնքով և հատկապես Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ակտիվ բանակցություններ են վարում նախագահների, արտգործնախարարների և ավելի ցածր մակարդակներով՝ հետագա սրացումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հիմնական մտահոգությունը Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման հավանականությունն է, Մոսկվայի մտահոգությունը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44