Մարդու ներկայությունը տիեզերքում վերջին տասնամյակների ընթացքում սահմանափակվել է մերձերկրյա ուղեծրով, սակայն այս շրջանը մոտենում է ավարտին: ՆԱՍԱ-ն մտադիր է առաջիկա տարիներին կրկին մարդիկ ուղարկել Լուսին, իսկ հետո ապահովել նրանց երկարաժամկետ ներկայությունը այնտեղ, ինչը կօգնի նաեւ դեպի Մարս ապագա առաքելություններին։ Աերոտիեզերական գործակալությունը ակտիվորեն աշխատում է հրթիռների, տիեզերակայանների եւ այլ սարքավորումների վրա, բայց տիեզերագնացների սնունդը նախկինի պես խղճուկ է։ Սակայն ՆԱՍԱ-ն փորձում է շտկել դա, գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով extremetech.com-ին։ Այժմ ՆԱՍԱ-ն մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար հրավիրում է առաջին փուլին մասնակցած թիմերին, ինչպես նաեւ նորեկներին։ Հարկ է նշել, որ դրամական պարգեւները հասանելի կլինեն միայն ամերիկյան թիմերին, թեեւ մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցույթի առաջին փուլի մասնակիցներին առաջարկվել են օգտագործման համար արդեն պատրաստ մթերքներ, որոնք կարելի է պահել երկար ժամանակ, դրանց թվում են ջրազրկված փոշիները եւ արհեստականորեն աճեցված մսային բջիջները։ Երկրորդ փուլի պահանջներն ավելի խիստ կլինեն։ Մասնակիցները պետք է ապացուցեն, որ իրենց գաղափարը կենսունակ է: Այսինքն՝ ժյուրին կգնահատի ոչ միայն առաջարկվող մթերքների սննդարարությունը եւ պահպանման հարմարավետությունը, այլեւ դրանց համային որակները, ինչպես նաեւ՝ տիեզերքում օգտագործելու հնարավորությունները։ Մի քիչ լավ չի ստացվի, եթե առաջարկվող սնունդն այնքան տհաճ համ ունենա, որ տիեզերագնացները չկարողանան ուտել։ Երկրի վրա ուտելիք պատրաստելը սովորական բան է: Սակայն տիեզերքում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Շատ մթերքներ երկար ժամանակ պահելու դեպքում կորցնում են իրենց հատկությունները, կամ դրանցից շատ թափոններ են մնում: Այսպիսով, Deep Space Food Challenge-ը կարեւոր նպատակ է հետապնդում, որը ոչ պակաս, քան տեխնոլոգիական մշակումները, նպաստում է տիեզերական առաքելությունների հաջողությանը։
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58