ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայում չի քննարկվում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կիրակի El Mundo թերթին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Շվեդիան և Ֆինլանդիան կմիանան Հյուսիսատլանտյան դաշինքին, նախարարն ասել է.
«Մենք պետք է հարցնենք Շվեդիային և Ֆինլանդիային»։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, գերատեսչության ղեկավարն ասել է, որ «այժմ այդ սցենարը չի դիտարկվում»։ Ալբարեսը հանդես է եկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը երկխոսության միջոցով լուծելու օգտին, սակայն վստահեցրել է, որ Արևմուտքը «պատրաստ է ցանկացած անկանխատեսելի հանգամանքների»: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը ցանկանում է արդեն 2022 թվականին ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու կոնկրետ պայմանները։ 2019 թվականի փետրվարին Գերագույն Ռադան հավանություն է տվել սահմանադրության փոփոխություններին՝ ամրագրելով դաշինքին միանալու Ուկրաինայի ցանկությունը։ Երկիրը նաև ստացել է Ընդլայնված հնարավորությունների բլոկի գործընկերոջ կարգավիճակ։ 2021 թվականի հունիսի 14-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները ամփոփիչ հայտարարության մեջ նշել են, որ Ուկրաինան և Վրաստանը ապագայում կարող են դառնալ դաշինքի անդամներ։ Ընդ որում, կոմյունիկեում ոչինչ չի ասվում այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր ժամկետների, ինչպես նաև նրանց անդամակցության գործողությունների ծրագրեր տրամադրելու հեռանկարի մասին։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44