Transparency International կազմակերպությունը երկուշաբթի հրապարակել է իր 2021 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսը՝ ցույց տալով, որ կոռուպցիայի մակարդակն ամբողջ աշխարհում մնում է անփոփոխ, ընդ որում երկրների 86 տոկոսը վերջին 10 տարում գրեթե որեւէ դինամիկա չի ցուցաբերում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Իր զեկույցում կազմակերպությունը նշում է նաեւ, որ այն երկրները, որտեղ կանոնավոր կերպով ոտնահարվում են քաղաքացիական ազատությունները, ինդեքսում ցածր տեղ են զբաղեցնում։
«Քանի որ իրավունքները եւ ազատությունները թուլանում են, իսկ ժողովրդավարությունը անկում է ապրում, ավտորիտարիզմը մեծ տեղ է գրավում, ինչը թույլ է տալիս կոռուպցիային էլ ավելի ծաղկել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Transparency International-ը կոչ է անում կառավարություններին գործել կոռուպցիայի դեմ պայքարելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու իրենց պարտավորությունների համաձայն, ինչպես նաեւ խրախուսել մարդկանց ամբողջ աշխարհում միավորել ուժերը եւ պահանջել փոփոխություններ:
2021 թվականի վերջին կոռուպցիայի ամենացածր մակարդակ ունեցող երկրների վարկանիշը գլխավորում են Դանիան, Նոր Զելանդիան եւ Ֆինլանդիան, իսկ ինդեքսում վերջին հորիզոնականները զբաղեցնում են Սիրիան, Սոմալին եւ Հարավային Սուդանը։
Վերջին տասնամյակի ընթացքում իրենց ցուցանիշները բարելաված երկրների թվում հեղինակները նշում են Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ուզբեկստանը եւ Ուկրաինան։
Ինչպես նշվում է զեկույցում, Ռուսաստանը պահպանում է ցածր ցուցանիշներ (100-ից 29 բալ)։
ՌԴ-ում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքում կատարված փոփոխությունները ընդլայնեցին դրա շրջանակը լրագրողների եւ ակտիվիստների վրա, ովքեր բացահայտում են կառավարությունում կոռուպցիան: Կառավարությունը նաեւ օգտագործել է COVID-19 համաճարակը վերահսկողությունն էլ ավելի խստացնելու եւ բողոքի ցույցերն արգելելու համար։
Բելառուսի վարկանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 6 կետով։ 2020-ի կեղծված նախագահական ընտրությունների դեմ բողոքի դաժան ճնշումից հետո կառավարությունը սահմանափակել է խոսքի եւ խաղաղ հավաքների ազատությունը, խաթարել է ժողովրդավարական հակակշիռները եւ ճնշել ընդդիմությանը։
Զեկույցում նշվում է նաեւ Ղազախստանում վառելիքի գների աճի, կոռուպցիայի եւ անհավասարության դեմ վերջին բողոքի ցույցերը: Երկրում հակակոռուպցիոն նոր օրենսդրություն է ընդունվել, իշխանությունները աղմկահարույց հետաքննություններ են անցկացնում, սակայն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ընտանիքի հասցեին կոռուպցիայի մեղադրանքները մնում են առանց ուշադրության։ «Բողոքի ցույցերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է պայքարել կոռուպցիայի դեմ այնպիսի բարձր ռիսկային ոլորտներում, ինչպիսիք են նավթը եւ գազը: Մյուս հրատապ առաջնահերթություններն են իրավապահ եւ դատական համակարգում կոռուպցիայի վերացումը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության գոյության համար պայմանների ստեղծումը»,- նշում են հեղինակները։
Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շարքում վերջին տեղերը զբաղեցնում են Թուրքմենստանը, Տաջիկստանը եւ Ղրղզստանը։
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58