Դեռ հինգ-վեց օր ժամանակ կա, այդպիսի իրավիճակում ժամանակավրեպ ենք համարում քննարկել նման հարց։ Այս մասին Ազգային ժողովի խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով հարցին, թե ով է լինելու հաջորդ նախագահի իշխանության թեկնածուն՝ հաշվի առնելով, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կիրակի օրը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Օրենքը տեսականորեն հնարավորություն է տալիս դիմումը հետ վերցնելու, հետևաբար հարցին կանդրադառնանք այն պահին, երբ այդ պաշտոնը, ըստ էության, թափուր կլինի, իսկ այդ պաշտոնը այս պահին թափուր չէ։ Թեկնածուին ընտրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, և ՀՀ հաջորդ նախագահը կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ կուսակցության ղեկավար ֆորմատը և խմբակցությունը»,–ասաց նա և նշեց, որ չի կարող ընդդիմության տեղը պատասխանել, թե թեկնածու կառաջադրի, թե ոչ, սակայն ՀՀ նախագահը կլինի այն մարդը, ով կլինի իրենց թեկնածուն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հարցին անդրադարձավ նաև Վահագն Ալեքսանյանը և ավելացրեց, որ թեկնածուների հարցը պաշտոնական մակարդակում քննարկելը ճիշտ չէ ինստիտուտի նկատմամբ․ «Հասարակությունը, լրագրողները ազատ են քննարկելու, բայց նախագահը օրենսդրությամբ տրված հնարավորությամբ իրավունք ունի հետ վերցնելու դիմումը»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի՝ այլ երկրի քաղաքացի ևս լինելու հրապարակմանը, ապա նա ասաց, որ այդ հարցը իրավապահ մարմիններով հաստատման կարիք ունի։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44