«Նիկոլ Փաշինյանը երեկ խիստ վտանգավոր հայտարարություն է արել, թե Հայաստանի երրորդ Հանրապետության որևէ իշխանություն երբեք կասկածի տակ չի դրել Թուրքիայի առկա սահմանները կամ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ըստ նրա, սա կարելի էր վերագրել որպես չիմացության դրսևորում և անփութություն, բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, որը գնահատում են որպես ուղղված հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ, ապա առնվազն Նիկոլ Փաշինյանն առերևույթ պետական հանցագործության, դավաճանության հերթական դրսևորումն է ցույց տալիս։ Ա. Մինասյանը հիշեցրեց, որ դեռևս 2011 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներրի վերաբերյալ պետական հանձնաժողով էր ստեղծված. «Պետական հանձնաժողովը ՀՀ անունից հռչակագիր էր ընդունել։ Այդտեղ սևով սպիտակի վրա գրված է.
«Արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»։ Նա ասաց, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ պետական հանձնաժողովը նույն հռչակագրում արժևորվել է նաև իրավարար վճիռը՝ Սևրի դաշնագիրը։ «Այլ կերպ ասած՝ պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված է։ Հայ դատի օրակարգի կարևոր տարրերից մեկը սա է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Ա. Մինասյանը հիշեցրեց նաև, որ հռչակագիրը ՀՀ անունից ուղարկվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարություն, ԱԺ-ն ընդունել էր հայտարարություն՝ ևս մեկ անգամ հաստատելով, արժևորելով հարյուրամյա տարելիցի հռչակագրում ներդրված մոտեցումները։ «Երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է՝ Հայաստանի որևէ իշխանություն նման բան չի արել և փորձում է պայքարը տեղափոխել միայն Սփյուռքի դաշտ, ուզում եմ նրան հիշեցնել նաև Անկախության հռչակագիրը, Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը և ասել, որ սա Հայաստանի գործող իշխանության տեսակետն է արտահայտում, սա առերևույթ հերթական ծանր հանցագործության փաստն է արձանագրում»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։ Ա.Մինասյանը նաև նշեց, որ Արցախի թեմայով շատ վտանգավոր ձևակերպման ներքո Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, մոռանում է Գերագույն խորհրդի ընդունած բանաձևը։ «Երեկ ինձ մոտ տպավորություն էր, որ Փաշինյանը հազիվ էր զսպում իրեն, որ չհայտարարի՝ Արցախն Ադրբեջան է և վերջ։ Գոնե իր հայտարարությունների ենթատեքստն ակնհայտորեն այդպիսին էր»,- ասաց ճեպազրույցին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Ըստ նրա, Փաշինյանն, ակնհայտորեն, իր վերջին հարցազրույցներով փորձում է շատ լավ փաստաբանի ֆունկցիա կատարել Ալիևի և Էրրդողանի համար, ասում է բաներ, որոնք մեղմ ասած աղերս չունեն իրականության հետ։
Աղբյուր` Panorama.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55