Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչները` հիմնականում երիտասարդները, որոշ ժամանակով փակել են գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է տեղի աղբյուրը։ Խնդիրն այն է, որ Կարմիր շուկայի բնակիչների անասունները երբեմն անցնում են չեզոք գոտի կամ ադրբեջանցիների` Արցախի գրավյալ տարածքներ, իսկ ադրբեջանցիները տանում են կենդանիներին և չեն վերադարձնում։ Նման մի դեպք էլ օրեր առաջ է գրանցվել։ Այսօր գյուղի երիտասարդներն իմացել են, որ ադրբեջանական շարասյուն է անցնելու և փակել են ճանապարհը։ «Նրանք ասել են, որ եթե չվերադարձնեն անասուններին, մենք էլ չենք թողնի անցնեք այդ ճանապարհով»,–ասել է աղբյուրը։ Տեղում աշխատել են ոստիկանության աշխատակիցները` հնարավոր բախումները կանխելու համար։ Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով` նաև ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթացել, և հայկական կողմը բացել է ճանապարհը։ «Ադրբեջանցիները խոստացել են վերադարձնել անասունները»,–ասել է նա։ Նախկինում ևս եղել է նման դեպք, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները վերադարձրել են հայերի անասուններին։ Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 24–ին Արցախի Կարմիր շուկա բնակավայրի մոտակա ադրբեջանական դիրքերից կրակոցներ են հնչել։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44