Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ և Երևանի հետ ընդլայնել առևտրային կապերը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է Hüriyyet պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմում անցկացված արտաքին քաղաքականությանը վերաբերող փակ քննարկումներին։ «Որպես առաջին քայլ որոշում է կայացվել բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Հետագայում օրակարգում կլինի դեպի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես, Վանը կարող է զբոսաշրջային վայր դառնալ հայերի համար: Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել որոշակի պատմական շինություններ, ինչպես օրինակ՝ Կարսի մոտակա կամուրջն ու շենքը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս: Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միևնույն ժամանակ կընդլայնվեն առևտրային կապերը»,- գրել է թուրքական պարբերականը: Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերի կեսերին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր Երևանի հետ ավիահաղորդակցություն բացման մասին: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 2-ից Հայաստանի հետ կսկսվի ավիահաղորդակցությունը: ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել էր, որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Փետրվար - մարտ ամիսներին թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ, ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44