Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը երեկ Բաքվում՝ Հեյդար Ալիևի անվան կենտրոնում, Ադրբեջանի կառավարության, հասարակական կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը կօգնի խնդրի կարգավորման հարցում:
«Ես լիահույս եմ, որ միջազգային հանրությունը կկարողանա իր օգնությունը տրամադրել այս հարցում»,-մեջբերում է trend.az կայքը պոնտիֆիկոսի խոսքերը:
Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար Հռոմի պապը կոչ է արել բոլորին օգտվել ցանկացած հնարավորությունից ԼՂ հակամարտությանը բավարար լուծում գտնելու համար:
«Վստահ եմ, որ Աստծո օգնությամբ և հակամարտությունում ներգրավված կողմերի բարի կամքով Կովկասը կլինի այն վայրը, որտեղ երկխոսության և բանակցությունների շնորհիվ վեճերն ու տարաձայնությունները կլուծվեն, կհաղթահարվեն»,-շարունակել է կաթոլիկների հովվապետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, երեկ առավոտյան Ֆրանցիսկոս պապը պապական այցով ժամանել էր Բաքու, ինչի կապակցությամբ Ադրբեջանի և Վատիկանի պետական դրոշներով զարդարված Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պոնտիֆիկոսին դիմավորելու էին եկել երկրի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովն ու այլ պաշտոնատար անձինք:
Նշենք, որ Հռոմի պապի այցն Ադրբեջան կարճատև է եղել. կաթոլիկների հովվապետը Վատիկան է վերադարձել նույն օրը երեկոյան:
Այցելության շրջանակում Պապը Սուրբ պատարագ է մատուցել Բաքվի Սուրբ Աստվածամայր կաթոլիկ եկեղեցում, այնուհետև հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47