Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարի նվազեցրել է համաշխարհային տնտեսության համար իր կանխատեսումը՝ կապված օմիկրոնի տարածման, էներգակիրների գների բարձրացման, ինֆլյացիայի աճի եւ Չինաստանում ֆինանսական դժվարությունների հետ: ԱՄՀ-ն այժմ կանխատեսում է, որ 2022 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 4,4%-ով։ Սա ավելի քիչ է, քան անցյալ տարվա 5,9%-ը եւ հոկտեմբերին ԱՄՀ-ի կողմից 2022թ․ համար կանխատեսված 4,9%-ը: ԱՄՀ-ն ԱՄՆ-ի` աշխարհի ամենամեծ տնտեսության աճի կանխատեսումը հոկտեմբերին կանխատեսված 5,2%-ից նվազեցրել է մինչեւ 4%: ԱՄՆ-ի տնտեսությունը նաեւ պայքարում է մատակարարման շղթայի նեղ հատվածների դեմ, որոնք խանգարում են ընկերություններին կատարել հաճախորդների պատվերները, ինչպես նաեւ տոկոսադրույքները բարձրացնելու Դաշնային պահուստային համակարգի առաջիկա քայլի դեմ՝ վերջին չորս տասնամյակի ամենաբարձր տարեկան ինֆլյացիան զսպելու համար: Կանխատեսվում է, որ այս տարի Չինաստանի տնտեսությունը կաճի 4,8%-ով՝ նախորդ տարվա 8,1%-ի դիմաց, եւ 0,8 տոկոսային կետով ավելի դանդաղ, քան ԱՄՀ-ն ակնկալում էր հոկտեմբերին: Գործակալության տվյալներով՝ COVID-ի նկատմամբ Չինաստանի զրոյական հանդուրժողականության մոտեցումը, հավանաբար, կհանգեցնի տնտեսական կորուստների։ ԱՄՀ-ն ակնկալում է, որ եվրո օգտագործող 19 եվրոպական երկրներ այս տարի ընդհանուր առմամբ կաճեն 3,9%-ով՝ 2021-ի 5,2%-ի համեմատ: Կանխատեսվում է, որ Ճապոնիան այս տարի տնտեսության պետական շարունակական աջակցության արդյունքում կգրանցի 3,3% աճ՝ նախորդ տարվա 1,6%-ի համեմատ։
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58