Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հերքել է գերմանական Deutsche Welle (DW) մեդիաընկերության տեղեկությունն այն մասին, որ չորեքշաբթի Փարիզում Նորմանդական քառյակի երկրների ղեկավարների խորհրդականների բանակցությունների ժամանակ իբր, կհամաձայնեցվի Ուկրաինայի իշխանությունների և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչների միջև բանակցությունների ուղիղ ամսաթիվը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի դիրքորոշումը, որը բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներում, մնում է անփոփոխ, այն համապատասխանում է ուկրաինական շահերին։ Անջատողականների հետ ուղղակի բանակցություններ չեն եղել և չեն լինելու...», - ասել է նա:
Նրա խոսքով, ներկայում նորմանդական ձևաչափով խորհրդականների մակարդակով հանդիպման կոնկրետ օրակարգ չկա։ Ուկրաինական կողմը նախատեսում է քննարկել հրադադարի վերականգնման, հումանիտար հարցերի, անցակետերի բացման, ինչպես նաև նորմանդական ձևաչափով հետագա աշխատանքը։
Նա նաև հիշեցրել է, որ միայն Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարներն իրավունք ունեն հաստատել ցանկացած փաստաթուղթ, իսկ խորհրդականների և նախարարների հանդիպումները բացառապես խորհրդատվական են։
Նորմանդական ձևաչափը գործում է 2014 թվականի հունիսից։ Այդ ժամանակից ի վեր տեղի է ունեցել ևս հինգ գագաթնաժողով, վերջինը՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44