«Տհաճ միջադեպ տեղի ունեցավ»,- անդրադառնալով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՀՌՀ անդամի թեկնածության քննարկման ժամանակ իր և Սիսակ Գաբրիելյանի վեճին՝ ճեպապզրույցում ասաց «Հայաստան» խմբակցության թեկնածու, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նա նկատեց` չի հիշում, որ որևէ հանձնաժողովի որևէ նիստ այսքան երկար տևեր և շեշտեց, որ հասկացել է, թե ինչ է նախապատրաստում ՔՊ մեծամասնությունը՝ ակնարկելով իրեն դեմ քվեարկելը: Նկատելով, որ ՔՊ-ն «Հայաստան» դաշինքի առաջին թեկնածուին մերժել էր, պատճառաբանելով որ մասնագետ չէ՝ Ռուբիկ Հակոբյանը նկատեց, որ ՔՊ-ին ընդհնանրապես մասնագետ պետք չի եղել, քանի որ իր քվորտայով ՀՌՀ անդամ դարձած Արթուր Մանուկյանը մասնագետ չէ և ժամանակին իրական նպաստառուների հաշվին «Փարոս» ծրագրից նպաստ է ստացել՝ ունենալով աշխատանք: Նրա խոսքով՝ երկու օր ԱԺ հանձնաժողովում քննարկվել է իր թեկնածությունը և օրակարգից հարց չի եղել, այլ ամբողջը վիրավորանք և մեղադրանքներ են հնչել:
«Այսօր եկել էի պատասխանելու այդ մեղադրանքներին և, հաշվի ատնելով երկու օրվա քննարկումները, պետք է հանեի իմ թեկնածությունը, չգիտեմ այն լսելի դարձավ, թե ոչ, բայց ես հանեցի իմ թեկնածությունը»,- ասաց ՀՌՀ նախկին թեկնածուն: Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ նաև 2019 թվականին Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ տեղի ունեցած միջադեպին, որին անդադարձել են նաև Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ «Հեռուստաբանավեճի հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի հարցազրույց վարողը, այդ դեպքում առավելագույնս պահանջվում է, որ չեզոք լինի»,-հայտարարեց Հակոբյանը և վերհիշեց միջադեպը, ըստ որի՝ իր հետ բանավեճի էր դուրս եկել «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, որը հայտարարել էր՝ համաձայն է Փաշինյանի հետ, որ Մարտի 1-ը բացահայտվել է և մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը: Ռուբիկ Հակոբյանի պատմելով՝ ինքը հարցրել է նախկին պատգամավորին, թե որևե դատական որոշում չկա, որտեղի՞ց այդ կարծիքը, ինչին Բաղդասարյանը պատասխանել է, որ ժողովուրդն է նման կարծիքի: Հիշեցնելով, որ այդ ժամանակ Պետրոս Ղազարյանը չի ընդհատել Բաղդասարյանի խոսքն, այլ գլխով հավանության նշան է տվել՝ բանախոսն ասաց. «Ես էլ ասացի, որ ժողովրդի մոտ կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը փողատերերից, գործարարներից փող է շորթել հոդված գրելու կամ չգրելու համար, կամ նույնիսկ ծեծ է կազմակերպվել, որից հետո նա լուրջ գումար է վերցրել, որպեսզի չհարուցվի քրեական գործ»: Հակոբյանը նշեց, որ դրանից հետո Պետրոս Ղազարյանը հոգեխանգարման մեջ է ընկել և իրեն ասել, թե ջուր խմի՝ կհանգստանա, իսկ ինքը ասել է, որ ջուրը կշփի Պետրոսի դեմքին:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56