Այսօր հայկական արմատներով ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Միշել Լեգրանի հիշատակի օրն է։ Միշել Լեգրանը մահացել է 2019 թվականի հունվարի 26-ին Փարիզում՝ իր 87-ամյակից մեկ ամիս առաջ։ Այդ օրը ՀՀ-ում Ֆրանսիայի այն ժամանակվա դեսպան Ժոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. ««Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»։
Ինքը՝ Լեգրանն ասել է. «Ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում այցելելու Հայաստան, կարծես վերադառնում եմ իմ ազգային ակունքներին։ Հայկական երաժշտությունն ինձ հոգեպես հոգեհարազատ է, այն հոսում է իմ արյան մեջ»։ Լեգրանը ծնվել է 1932 թվականին, սերում էր երաժիշտների ընտանիքից, ուներ հայկական արմատներ։ Նա ընկերություն էր անում Էդիթ Պիաֆի և Մորիս Շեվալիեի հետ։ Ի դեպ Լեգրանի երկու որդիները նույնպես նվիրվել են երաժշտությանը։ 1951 թվականին, ընդամենը 19 տարեկան հասակում, նա գրում է գործիքավորումներ իր հոր նվագախմբի համար։ Հենց հայրն էլ նրան ծանոթացնում է վարիիետի երգի աշխարհին։ Այսպիսով, Լեգրանը սկսում է երաժշտական ուղեկցորդի և գործիքավորողի կարիերա՝ աշխատելով Ժակլին Ֆրանսուայի, Անրի Սալվադորի, Կատրին Սովաժի և Զիզի Ժանմերի հետ։ Մորիս Շեվալիեն այնուհետև նրան առաջարկում է դիրիժորի աշխատանք։ Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Լեգրանը գրել է ավելի քան երկու հարյուր երգ ֆիլմերի և հեռուստատեսային ֆիլմերի համար։ Նրան մեծ հռչակ է բերել «Շերբուրգյան անձրևանոցներ» (1964թ.) ֆիլմը: Այնուհետև հնչեցին «The Thomas Crown Affair», «Sweet November», «The Other Sid of Midnight», «Never Say Never» և այլ ֆիլմերի սաունդթրեքերը։ Ընդհանուր առմամբ, Լեգրանը երաժշտություն է ստեղծել ավելի քան 200 ֆիլմերի համար։ Նա համագործակցել է Էդիթ Պիաֆի, Շառլ Ազնավուրի, Ֆրենկ Սինատրայի և Լայզա Մինելլիի հետ։ Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 13 անգամ ներկայացվել և 3 անգամ արժանացել է «Օսկար» կինոակադեմիայի մրցանակին: Հինգ անգամ ստացել է «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» երաժշտական մրցանակներ: 2005թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն», 2009թ.՝ ՀՀ «Պատվո» շքանշանի:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44