Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի քանակի ավելացումը պայմանավորված է «Օմիկրոն» շտամով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ ««Օմիկրոն» շտամի վարակելիությունն ավելի բարձր է, քան «Դելտայինը»։ Վիճակագրություն չի վարվում, թե վարակվածների քանի տոկոսն է վարակված «Օմիկրոն» շտամով, ընդամենը այլընտրանքային նմուշներն են հետազոտվում՝ պարզելու, թե ինչ շտամներ են շրջանառվում, եւ հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում հիմնականում շրջանառվում է «Օմիկրոն» շտամը»,– ասաց Ռոմելլա Աբովյանը։ Նշենք, որ այսօր՝ հունվարի 26–ին, կորոնավիրուսով վարակվելու 1931 նոր դեպք է գրանցվել։ Նախորդ օրերի ցուցանիշները նույնպես վկայում են, որ վերջին շրջանում կորոնավիրուսի թվերն աճել են։ «Վարակվածների թվում կան նաեւ հղիներ, երեխաներ։ Մանկապատանեկան տարիքային խմբում մինչեւ վեց անգամ վարակվելիության ավելացում ունենք։ Բոլոր մարզերում թվերն աճել են, Եվրամիության չափանիշներով, շատ արագ դեպի վառ կարմիր գոտի ենք գնում։ Վերջին 14 օրում դեպքերը նախորդ երկու շաբաթվա համեմատ աճել են ավելի քան 400 %–ով։ Այսպիսի ցուցանիշ չենք ունեցել»,– նշեց Ռոմելլա Աբովյանը։ Պաշտոնյայի խոսքով, մահվան դեպքերի աճի ցուցանիշները պարզ կլինի երկու շաբաթ անց։ «Մեր մոտ դեպքերի նվազում կար, երկու շաբաթ անց նկատվեց, որ մահվան դեպքերը նույնպես նվազել են, հիմա կորոնավիրուսով վարակվելու դեպքերն աճել են, երկու շաբաթ անց պարզ կլինի մահվան դեպքերի վիճակագրությունը։ Եթե երկու շաբաթ անց մահվան դեպքեր չլինեն, ապա կարող ենք արձանագրել, որ «Օմիկրոն» շտամը թեթեւ է ընթանում։ Չնայած, միջազգային կազմակերպություններն ասում են, որ «Օմիկրոնը» թեթեւ է ընթանում պատվաստվածների մոտ, հատկապես այն անձանց, որոնք ստացել են բուստեր պատվաստում»,– ասաց Ռոմելլա Աբովյանը։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ բացառապես զբաղվում են կորոնավիրուսով վարակված պացիետների բուժմամբ, վերջին հինգ օրերում նկատվել է վարակված քաղաքացիների մեծ հոսք։
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02