Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկը ամենևին նախապայման չէ և առանց դրա իրականացման ուղղակի հնարավոր չի լինի մեկնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին` եթե Հայաստանի առաջարկը Ադրբեջանին չի ընդունվում, որն է լինելու հաջորդ քայլը:
«Նախ ուզում եմ արձանագրել, որ իրապես այն առաջարկությունները, որոնք Հայաստանի կողմից ներկայացվել են մեր գործընկերներին, դրանք ամենևին նախապայմաններ չեն: Մենք բազմիցս նշել ենք, որ որպեսզի սահմանագծման և սահմանազատման գործընթացը գործնականում հնարավոր լինի իրագործել դրա համար, նախքան գործընթացը սկսելը, անհրաժեշտ է ապահովել նվազագույն անվտանգային պայմանները, որպեսզի գործընթացը մեկնարկի, այդ թվում` որպեսզի նաև համապատասխան հանձնաժողովը ձևավորվի: Ըստ էության, Հայաստանի առաջարկությունը հենց ուղղված են և միտված էր այդ նշված երաշխիքների ապահովմանը: Ըստ այդմ, մեր դիրքորոշումը շատ հստակ է և, կարծում եմ, գործնականում մենք վստահաբար կհամոզվենք դրանում, որ ուղղակի հնարավոր չի լինի սկսել նմանատիպ գործընթաց, որովհետև առանց դրա ռիսկերը շատ բարձր են, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ»,- ասաց Աղաջանյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծեց` զորքերի հայելային հետքաշումը նվազագույն պայմանն է, որպեսզի ֆիզիկապես հնարավոր լինի մեկնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը:
«Սա է եղել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը: Մեր ընկալումը այն է, որ ռուս գործընկերները կիսում են մեր դիրքորոշումը և, կարծում ենք, որ բանակցությունները պետք է շարունակվեն: Որևէ պարագայում այս առաջարկությունից Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվում: Կարծում ենք` առաջին քայլ որպես նախադրյալ նմանատիպ գործընթաց սկսելու, հայելային հետքաշումը լավագույն տարբերակն է»,- եզրափակեց Աղաջանյանը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44