Երեւանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում հունվարի 13–ին, հրդեհի բռնկմամբ տեղի ունեցած ՃՏՊ–ի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված վարորդի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը։ «Նրա առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ»,– հայտնեց Կարինե Բաբայանը։ Նշենք, որ վարորդը Այրվածքաբանության ազգային կենտրոն էր տեղափոխվել կայուն ծանր վիճակով։ Նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ այրվածքային շոկով եւ շնչուղիների այրվածքներով։ Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել էր նաեւ հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն։ Նա ծխահարվել էր եւ մեկ օր անց դուրս գրվել հիվանդանոցից։ Հիշեցնենք՝ հունվարի 13–ին, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1945 թ․) բախվել էր ՎԱԶ 2101 ավտոմեքենային, ապա դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետեւանքով տեղի էր ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը մահացել էր, իսկ ՎԱԶ 2101-ի վարորդը բախման արդյունքում ստացել էր թեթեւ վնասվածքներ։ Հրդեհի հետեւանքով այրվել էին հարակից շենքի բնակարանների պատուհանները եւ 9 պատշգամբում՝ կենցաղային իրեր։ Բնակիչներից ոմանք տարհանվել էին։ NEWS.am-ի հետ զրույցում վթարից հրդեհված շենքի բնակիչները մանրամասներ էին պատմել դեպքից։
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02