Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ նիկոլապատկան կիսագրագետների բարձրացրած վայնասունը հասկանալու համար, ԵԽԽՎ կայքում ծանոթացա ընդունված բանաձևին: Այն, որ Եվրոպան աչքերն ամուր փակել է Հայաստանում ոտնահարվող իրավունքների, անարդարությունների և քաղաքական հետապնդումների վրա, դա մենք գիտենք: Դրա մասին տարբեր առիթներով, զրուցել ենք նաև ՀՀ ում ԵՄ անդամ երկրների որոշ դեսպաններին ու դիվանագետների հետ: Իրենք էլ գիտեն, ու առայժմ լռում են, որովհետև երևի թե Նիկոլն իրենց դեռ պետք է: Այն, որ ընտրություններում հաղթող համայնքների ընդդիմադիր ղեկավարը, հայտնվում են ճաղավանդակների հետևում, դա անշուշտ ժողովրդավարություն է: Այն, որ իշխող ուժի կենսագրություն չունեցող պատգամավորիկը, իրենց ուժին իրավացիորեն քննադատող մամուլին, համաժողովրդական թիվ մեկ ամբիոնից, անձնական վիրավորանք է հասցնում, դա ևս հանդուրժողական և ժողովրդավարական ուղի է: Այն, որ չագուչով ու սպառնալիքներով զինված վարչապետը` նախընտրական քարոզարշավ է անում, դա ևս հայկական ժողովրդավարության խոշոր նվաճումն է: Այն, որ 50 հոգանոց սոցիալական բողոքի մասնակից քաղաքացիների դիմաց 250 հոգանոց ոստիկանական շուրջպար են կազմակերպում` դա ևս ժողովրդավարական է: Եվ այդպես շարունակ: Հայկը դեմ է քվեարկել, ու շատ ճիշտ է արել, որովհետև ոչ մեկին պետք չէ խաբեության, աճպարարության, կեղծիքի ու քաղաքական հետապնդումների վրա կառուցված «ժողովրդավարություն»: Իսկ ազերիները ինչու են դեմ քվեարկել բանաձևին, դա ևս պարզ դարձավ ինձ: Որովհետև ոչ թե նեղվել են հայկական «ժողովրդավարությունից», այլ չեն ընդունվել իրենց առաջարկած հակահայկական, հակաարցախյան առաջարկները` ի շնորհիվ նաև Hayk Mamijanyan-ի ակտիվ ջանքերի: Կեցցե´ս Հայկ ջան, ամեն ինչ ճիշտ է: Նիկոլի խունտան խորհրդարանական դիվանագիտությունից էլ ոչինչ չի հասկանում: Ինչ ուզում են, թող գրեն-տարածեն: Հայաստանը մեկն է և մենք թույլ չենք տա, որպեսզի մեր երկիրը ծաղրի առարկա դարձնեն դրսից և ներսից»:
09:43
09:19
09:02
00:00
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55