Իրանը վերականգնել է բնական գազի մատակարարումը Թուրքիայում սահմանափակ քանակությամբ: Այդ մասին ուրբաթ հաղորդել է Botas թուրքական նավթագազային ընկերությունը: «Մեր երկրում Գյուրբուլաք-Ագրի անցակետով բնական գազի մատակարարումը հնարավոր չէր իրագործել իրանյան կողմում գազի փոխադրման համակարգում անսարքության պատճառով: Իրանից դեպի մեր երկիր գազի մատակարարումը սկսվել է սահմանափակ քանակությամբ թեստավորման նպատակով»,-ասվում է տարածված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մինչդեռ հունվարի 21-ին իրանական Shana գործակալությունը հայտնել է Իրանի գազի ազգային ընկերության կողմից Թուրքիային գազի մատակարարումը վերականգնելու մասին: Ընկերության տվյալներով՝ հունվարի 19-ին ծագած տեխնիկական խնդիրները, որոնց հետեւանքով որոշվել է դադարեցնել գազի մատակարարումը 10 օրով, շտկված են: Իրանյան կողմի վարկածով՝ տեղի է ունեցել գազի արտահոսք թուրքական կայանում: Նշվում է, որ հունվարի 17-ին Իրանից դեպի Թուրքիա գազի մատակարարումը կրճատվել է՝ հասնելով օրական կոնտակտային ծավալի մեկ երրորդին: Իրանը Թուրքիային մատակարարում է միջինում 10 միլիարդ խորանարդ մետր գազ տարեկան Թենգիզ-Անկարա գազատարով: Վերջին տվյալներով՝ 2021 թվականին Թուրքիայի էներգետիկ բալանսում իրանական գազի մասնաբաժինը կազմել է շուրջ 16 տոկոս:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58