Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նորմանդական ձեւաչափի աշխատանքը (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա եւ Ֆրանսիա), ինչպես նաեւ իրավիճակի կարգավորման համար Եռակողմ շփման խմբի գործունեության ակտիվացումն Ուկրաինայի արեւելքում։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կայքում։ «Պետությունների ղեկավարները ողջունել են նորմանդական ձեւաչափի աշխատանքի ակտիվացումը։ Կողմերը պայմանավորվել են պահպանել ներկայիս դինամիկ տեմպերը եւ արագացնել նորմանդական ձեւաչափին մասնակցող երկրների ղեկավարների խորհրդականների հաջորդ հանդիպումը։ Քննարկվել է նաեւ ԵԿԽ-ի եւ դրա ենթախմբերի աշխատանքի ակտիվացման կարեւորությունը՝ մինսկյան պայմանավորվածությունների կատարման գործում արագ առաջընթաց գրանցելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Զելենսկին նշել է Ֆրանսիայի ղեկավարի անձնական ներդրումը Նորմանդական ձեւաչափի մասնակիցների հանդիպման կազմակերպման գործում։ Ուկրաինայի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։ Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է հանդիպումների եւ բանակցությունների անհրաժեշտությունը, քանի դեռ «երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ կա»: «Քանի դեռ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, հետագա էսկալացման հավանականությունը նվազում է»,- ասել է նախագահը։
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58