Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» «Ապագայի բժշկություն. համատեղ հայացք համընդհանուր խնդրին» խորագրով 3-րդ տարեկան միջազգային գիտաժողովը՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունելով` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորեց, որ բազմաբնույթ մասնագիտական հարցերից զատ երիտասարդ բժիշկների համար օրակարգային են բժշկական ծառայությունների որակի մշտական բարելավման, բուժաշխատողների մասնագիտական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման հարցերը։
Գիտաժողովի շրջանակներում հիմնական շեշտադրմամբ ներկայացվեցին 25-ամյա անկախ պետականություն ունեցող ազգային առողջապահության համակարգի ձեռքբերումները և միջգիտակարգային մոտեցմամբ քննարկվեց ոլորտի զարգացման նոր տեսլականը:
Կարևորելով հիվանդությունների բուժման միջգիտակարգային մոտեցումը, գիտաժողովը կազմակերպվել էր Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի, Ուռուցքաբանների հայկական ասոցիացիայի, Գինեկոլոգների հայկական ասոցիացիայի, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի մասնակցությամբ:
Գիտաժողովի առաջին օրը պլենար նիստի ընթացքում քննարկվեցին առողջապահության կազմակերպման և հանրային առողջապահության արդի մարտահրավերները, ոլորտի զարգացման նոր հայեցակարգը, իսկ ԱՄՆ-ից հրավիրված առողջապահության ֆինանսավորման մասնագետը ներկայացրեց առողջապահության ֆինանսավորման ԱՄՆ մոդելը:
Գիտաժողովի երկրորդ մասը նվիրված էր նեղ մասնագիտական բաժինների քննարկումներին, որի ընթացքում ուռուցքաբանության, ներքին հիվանդությունների, մանկաբարձության և գինեկոլոգիայի, տղամարդու վերարտադրողական առողջության, պլաստիկ վիրաբուժության, էսթետիկայի և մաշկաբանության, ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության, ինչպես նաև ճառագայթային ախտորոշման նորագույն մեթոդների և բուժման նոր մոտեցումների մասին զեկուցումներով հանդես եկան ինչպես ոլորտի անվանի մասնագետները, այնպես էլ երիտասարդ՝ անկախության սերունդը:
Գիտաժողովի շրջանակում անցկացվեց նաև կլինիկական օրդինատորների կողմից կլինիկական դեպքերի ներկայացման մրցույթ` «Ես եմ անկախության սերունդը» խորագրով: Ներկայացվեցին 10 կլինիկական դեպքեր: Մրցույթի արդյունքները մասնագիտական հանձնաժողովն ամփոփեց գիտաժողովի 2-րդ օրը՝ համապատասխանաբար որոշելով հաղթողին:
Գիտաժողովն առանձնահատուկ էր հատկապես իր ընդգրկունությամբ. ներկա էին բազմափորձ բժիշկներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերից և արտասահմանից:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47