Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկուշաբթի կներկայացնի նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որոնք կարող են առնչվել ռուսական էներգետիկական ընկերությունների ակտիվներին, տեղեկացնում է The Times-ը՝ հղում կատարելով բրիտանական կառավարությունում ունեցած աղբյուրին։
Պարբերականի տեղեկացմամբ՝ խոսքը վերաբերում է ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանց ակտիվների սառեցմանը եւ Միացյալ Թագավորություն մուտքի արգելքին, որոնք «ռազմավարական նշանակություն» ունեն ՌԴ իշխանությունների համար։ Նոր միջոցները կարող են վերաբերել նաեւ Կրեմլի հետ կապված ռուսաստանցի գործարարների եւ ռուսաստանյան ձեռնարկությունների բրիտանական ներդրումներին, փոխանցում է Euronews-ը։
Պատժամիջոցների փաթեթը կհայտարարվի մինչեւ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախատեսված այցելությունն Արեւելյան Եվրոպա եւ հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։
Կիրակի օրը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը Sky News հեռուստաալիքի հարցազրույցում ասել էր, որ երկրի իշխանությունները փոփոխություններ կմտցնեն գործող օրենսդրությունում, որպեսզի հնարավորություն ստանան ընդլայնելու պատժամիջոցների ցուցակը։ «Ներկայում մենք կարող ենք պատժամիջոցներ մտցնել միայն նրանց դեմ, ովքեր ուղղակիորեն ներգրավված են Ուկրաինայի ապակայունացման գործունեության մեջ։ Մենք պատրաստվում ենք ընդլայնել ցանկը, որպեսզի ցանկացած ընկերություն, որը հետաքրքրություն է ներկայացնում Կրեմլի եւ ռուսաստանյան ռեժիմի համար, կարողանա ընկնել պատժամիջոցների ազդեցության տակ»,- ասել է նա։
Ընդ որում՝ Թրասը հրաժարվել է որեւէ մանրամասն ներկայացնել այն մասին, թե որոնք են լինելու ազդարարված սահմանափակումները։ «Ոչինչ չի բացառվում»,- ասել է արտգործնախարարը՝ պատասխանելով Լոնդոնում ապրող ռուսաստանցի խոշոր գործարարների սեփականության դեմ հնարավոր միջոցների մասին հարցին։ Բացի այդ, նա ընդգծել է, որ «Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում» Գերմանիան պատրաստ է հրաժարվել «Հյուսիսային հոսք – 2» գազամուղից։
Արեւմուտքն անհանգստացած է ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացումից եւ, հղում կատարելով հետախուզության տվյալներին, պնդում է, որ Ռուսաստանը նախատեսում է հարձակվել Ուկրաինայի վրա։ Կրեմլը հերքում է այդ տեղեկությունը։
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58