«Իրավունք» թերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում լարված մթնոլորտ է: Կալանավորների հարազատները հայտնվել են անելանելի վիճակում, տեսակցությունները վերածվել են իսկական դրամատիկ ֆիլմի: Խնդիրն այն է, որ կառավարությունից իջած որոշման համաձայն` կալանավորներին հարազատները կարող են այցելել միայն այն դեպքում, եթե կալանքի տակ գտնվող անձը կամ ՊՇՌ թեստ ունի, կամ պատվաստված է կորոնավիրուսի դեմ: Ըստ հարազատների, անգամ այն դեպքում, երբ կալանավորը հոժարակամ հայտնում է, որ պատրաստ է պատվաստվել, միայն թե թույլ տան այցելություն, խնդիրը դրանով չի լուծվում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՔԿՀ-ից ասում են, թե պատվաստման համար պետք է հերթագրվել, իսկ թե երբ կհասնի հերթը, անհայտ է: Ավելին` պատվաստվելուց հետո պետք է մեկ ամիս անցնի, որ նոր թույլ տան տեսակցություն: Իսկ ՊՇՌ թեստ հանձնելու համար պահանջում են կալանավորից վճարել 15 հազար դրամ, եւ այդ դեպքում էլ անհայտ է, թե երբ կկազմակերպեն թեստավորումը, քանի որ դրա համար կալանավորին պետք է կլինիկա տանեն: Իսկ դրանից հետո` միայն 3 օրվա ընթացքում կարող է տեսակցությունը տեղի ունենալ: Ստացվում է, որ կալանավորը ամսական երկու անգամ իր ընտանիքի անդամներին տեսնելու համար պետք է վճարի 30 հազար դրամ` թեստավորման համար, թե որտեղի՞ց պետք է այդ գումարը հայթայթի, կարծես թե, չի հուզում ոչ կառավարությանը, ոչ էլ այս «գաղափարի ճարտարապետ» Առողջապահության նախարարությանը: «Քցել են քացու տակ, ինչ ուզում, անում են»,- անդրադառնալով ստեղծված իրավիճակին` «Իրավունքի» հետ զրույցում ասաց կալանավորներից մեկի հարազատը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55